f

Անկախ

Խոտանել խեղաթյուրված պատմության դասագիրքը . հայտարարություն


Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, իրավապաշտպան Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարություն են տարածել պատմության 7-րդ դասարանի դասագրքերի վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. 

 

 

«Նոր Հանրակրթական Պետական Չափորոշիչի (ՀՊՉ) համաձայն գրված և ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի եւ Սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից երաշխավորված «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի միակ դասագրքի՝ (հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան) մերժվել է հայկական բազմաթիվ ակադեմիական հիմնարկների, պատմաբանների, մանկավարժների և հասարակական գործիչների կողմից: Շատ փորձագետների կարծիքով՝ նոր դասագիրքն ունի բովանդակային լուրջ բացեր և ապազգային մոտեցում։ Դասագրքի հեղինակը փորձում է պաշտպանել իր աշխատանքը: Հարկ է նշել, որ պարոն Հովհաննիսյանը գրքի միակ հեղինակն է՝ խմբագիր ունենալով կնոջը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում նման դասագրքեր հրատարակվում են մի խումբ փորձագետների, համահեղինակների կողմից։ Տվյալ նախարարությունը դեռևս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել նախարարության կողմից երաշխավորված կամ հովանավորվող սոյն աղմկահարույց դասագրքի դեմ բարձրացված արդարացի բողոքի վերաբերյալ, մինչդեռ գիրքն արդեն աշակերտների ձեռքում է, և դասերը սկսվել են։ 

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, իրավապաշտպան Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, օրերս խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։

Ժողովականները որոշել են հաջորդ շաբաթ կազմակերպել Կլոր սեղան՝ համապատասխան փորձագետների մասնակցությամբ՝ խնդրի վրա ավելի շատ լույս սփռելու մտադրությամբ։ Հանրային այս միջոցառման ավարտին կհրապարակվի հետագա անելիք ժողովրդային գործողությունների ծրագիրը։ Կլոր սեղանի անցկացման օրն ու վայրը կհայտարարվի շուտով։ 

Հանդիպման ներկաները որոշել են ժողովը բաց պահել ՝ հրավիրելով այս խնդրով մտահոգ բոլոր գործընկերները միանալ այս նախաձեռնությանը, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ - ն չի դադարեցրել նշված դասագրքի օգտագործումը մեր հայրենիքի դպրոցներում և չի ստանձնել բարեփոխել դրա վտանգավոր և ապազգային բովանդակությունը»։

«Հայոց պատմություն» դասագիրք համատեղ հայտարարություն Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին