f

Անկախ

ՀՀ ԱԳՆ–ն լուռ է. Բալասանյանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությունից


Գրիգոր Բալասանյանը առաջարկներ է ներկայացնում ՀՀ կառավարությանը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեր` ի պատասխան Ալիևի հայտարարությունների։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Զանգեզուրի» միջանցքի» վերաբերյալ հայտարարության մասով ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն երկրորդ օրն է՝ լուռ է, մինչդեռ առաջինը պետք է հենց այս գերատեսչությունն արձագանքեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը ադրբեջանական հեռուստաալիքին հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր` եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Հայաստանի հետ սահմանը որևէ այլ վայրում չի բացվի։

«Երևի ուշ ժամ է եղել, չեն լսել կամ զբաղված էին Հունաստանի ԱԳ նախարարին դիմավորելով և նրա ընդունելությամբ։ Երկրորդ օրն է՝ ՀՀ արտգործնախարարությունը լուռ է։ Հենց այդ հայտարարությունից հետո Հայաստանը պետք է ԱԺ արտահերթ նիստ հրավիրեր, կանչեին ԱԳ նախարարին ու Անվտանգության խորհրդի քարտուղարին, փակ նիստ անեին ու հարցնեին, թե ինչու խաղաղության պայմանագրի ու հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար արևմտյան հարթակի երաշխքիները թիթեռի կյանք ունեցան»,– ասաց Բալասանյանը։

 

Նա նաև ընդգծեց, որ այս ամենին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարն էլ պետք է իր մոտ հրավիրեր հիմնական գերտերությունների ռազմական կցորդներին և նշեր, որ Ալիևը, ըստ էության, ագրեսիա է իրականացնում ՀՀ–ի նկատմամբ։ Միջազգայնագետի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պետք է նման դեպքում միջազգային իրավունքին համապատասխան իրեն իրավունքներ վերապահի` մաքրի իր տարածքները ավազակախմբերից։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նշել էր, թե մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան-խմբ.) պետք է անցնեն առանց որևէ ստուգման։ Նա սպառնացել էր, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի։

Իլհամ ալիև ՀՀ ԱԳՆ Նիկոլ Փաշինյան Հայաստան Գրիգոր Բալասանյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին