f

Անկախ

Ամուլսարի այդ հանքը չի աշխատելու, եթե բանկն ուզում է ռիսկի դիմել ու գումար տալ՝ թող տա. Նազելի Վարդանյան


Ամուլսարի հանքի շահագործողման դեմ պայքարող ակտիվիստները վճռական են ու պնդում են՝ հանքը չի շահագործվելու՝ ի հեճուկս գործադիրի կողմից հնչող հայտարարությունների։

«Անցած փետրվարին եւս Վահան Քերոբյանն ասում էր, թե անցած գարնանը Ամուլսարի հանքը սկսելու է գործել, հիմա էլ նա նույն բանն է ասում, դուք դեռ հավատո՞ւմ եք իրենց ասածներին»։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց իրավաբան, Ամուլսարի հանքի շահագործողման դեմ պայքարող ակտիվիստ Նազելի Վարդանյանը ։

Նրա փոխանցմամբ՝ նախ Քերոբյանից պետք է հետաքրքրվել, թե ինչու նախորդ տարվա գարնանը չսկսվեց շահագործումը եւ հիմա նոր ժամկետների մասին է խոսում։ «Եթե բանկն ուզում է ռիսկի դիմել ու գումար տալ՝ թող տա, մեկ է, այդ հանքը չի աշխատելու, էլ չեմ ասում, որ այսօրվա քաղաքական իրավիճակն այնպես է, որ Երասխից կրակոցների պատճառով կառուցվող գործարանի տեղն են փոխում, հիմա էլ ուզում են այդ հանքի պատճառով նորից թիրախավորեն ջերմուկցիների՞ն, ես չեմ հասկանում, թե ինչով են մտածում», - նշել է Վարդանյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները վնասով են աշխատում։ «Եթե վնասով են աշխատում՝ էլ ինչո՞ւ եք մեր բնությունը վնասել, թողեք ապրեն մարդիկ։ Անցած տարի հանքագործական ընկերությունների միությունը դիմել էր պետությանը, որ իրենց հարկերից ազատեն, ինչ-ինչ արտոնություններ տան, եթե անգամ այդ ոլորտը պետք է պետության վզին նստած լինի՝ իմաստը ո՞րն է նրանց աշխատելու»։

Վարդանյանի դիտարկմամբ՝ ՀՆԱ-ում ընդամենը 2.8 տոկոս է հանքարդունաբերական ոլորտի մասնաբաժինը, 15 տոկոս զբոսաշրջությունն է եղել, 40 տոկոս՝ գյուղատնտեսությունը։ «Ինչ վերաբերվում է՝ արտահանմանը, ապա պետք է բարիք ստեղծել, ոչ թե արտահանել, ստացվում է քո երկրի բարիքն արտահանում ես, բայց հիմա այդ մեծ ծավալներն էլ չկան։ Խոսում են աշխատատեղերի մասին, բայց հանքարդյունաբերական ոլորտի աշխատատեղերը ընդհանուր հանրապետությունում եղած աշխատատեղերի 0.9 տոկոսն է, մնացածն ուրիշ ոլորտներում են, մեծ մասը ծառայությունների ոլորտում է»,- արձանագրել է բանախոսը։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, Քերոբյանը 1000 աշխատատեղի մասին է խոսում, բայց շինարարությանն ժամանակ էր միայն 200 մարդ աշխատում, 1000 հոգին ի՞նչ են անելու այնտեղ։ Մեծ մասը հենց շինարարության ոլորտում են աշխատելու, հետո ազատվելու են, որովհետև բաց հանք է, այդտեղ 1000 աշխատողն անելիք չի ունենալու, մի քանի տրակտոր է աշխատելու։

Նա նաև նկատեց, որ դեռ անցած տարի խոսվում էր այն մասին, որ 250 մլն դոլարի շինարարություն պետք է անեն, որ հանքը սկսի գործել։ «Այդ 150 մլն դոլարը Եվրասիական բանկը պետք է տար, բայց մինչև վերջերս բանկն ուսումնասիրություններ էր իրականացնում ու դեռ պարզ չէ՝ հանաձայնե՞լ են գումար տալ, թե դեռ ոչ։

 

«Մնացածը 50 մլն դոլարի վարկը պետք է մեր տեղական առևտրային բանկերը տային, մենք հարցում ենք ուղարկել բոլոր բաներին, որևէ մեկը չի պատասխանել, որ պատրաստվում է տալ այդ վարկը, եթե թաքցնում են՝ ավելի վատ իրենց համար։ Մնացած 100 մլն դոլարը ինչ-որ տեղից պետք է հայթայթեին։ Հիմա ոչ այդ 50 մլն-ը կա, ոչ այդ ինչ-որ տեղը, եթե անգամ Եվրասիական զարգացման բանկից այդ 150 մլն -ը կարողանան ստանալ՝ դա շատ քիչ է շինարարությունը սկսելու և հանքը շահագործելու համար, իրենք անգամ շինարարությունը չեն ավարտել, ի՞նչ շահագործման մասին է խոսքը»,- նշել է իրավաբանը։

Հարցին, թե Արցախի հանքավայրերը կորցնելուց, Սոթքի և մեր մնացած հանքարդյունաբերական ընկերություններում առկա անորոշություններից հետո՝ հնարավո՞ր է , որ սա նոր թափ հաղորդի ՀՀ հանքարդյունաբերական ոլորտին՝ տիկին Վարդանյանը նկատեց, որ ոչ մի թափ էլ չի հաղորդելու, որովհետև այնտեղ ոսկու պաշար ընդհանրապես չկա։ «Այդտեղ 1 տոննայում 0.75 դրամ է ոսկու պարունակությունը, այսինքն անգամ 1 գրամ չկա։ Ըստ միջազգային նորմերի, եթե 2 գրամ է՝ 1 տոննայում ոսկու պարունակությունը՝ հանքի շահագործում չեն էլ սկսում։ Աֆրիկյան պետություններում այդ շեմն իջացրել են 1 գրամի, որովհետև ցիան են օգտագործում, հիմա այստեղ էլ են ուզում աֆրիկյան երկրների պես ցիան օգտագործեն ու մեր ջրերն ու ողջ բնությունն աղտոտեն։ Մինչդեռ, 1 գրամից պակասի դեպքում, դա ընդհանրապես արդյունավետ չի, այս ամենից հետո ի՞նչ են ակնկալում ստանալ այդ հարքից, որ դրա պատճառով մենք պետք է Ջերմուկ կորցնենք»,-եզրափակեց Վարդանյանը։


Հիշեցնենք, որ օրերս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ Ամուլսարի ոսկու հանքը արդյունահանումը կսկսի 2024թ.-ից, և շուրջ հազար մարդու աշխատատեղ կապահովի։

Նազելի Վարդանյան Ամուլսար Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին