f

Անկախ

Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը դիմել է դատարան


Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանի՝ հոկտեմբերի 27-ի իրեն աշխատանքից ազատելու հրամանը։  Panorama.am-ի հետ զրույցում Անի Եղիազարյանն ասաց, որ այդ հայցով իր անհամաձայնությունն է հայտնել նախարարի կայացրած հրամանին։

Ըստ նրա, եթե կա այնպիսի արդարդատությունը, ինչպիսին պետք է լինի ժողովրդավար և արդարադատ երկրում, ուրեմն դրական արդյունքների համար հիմքերը բավական շատ են։

Հարցին, արդյո՞ք կվերադառնա թանգարան, եթե դատարանը չեղարկի նախարարի որոշումը, Ա. Եղիազարյանն ասաց. «Անշուշտ, այնպես չէ, որ բացարձակ հեռու եմ թանգարանից։ Այս ամիսների ընթացքում ես չէի կարող ուղղակի անտեսել թանգարանի կյանքում առկա ճգնաժամը, միշտ իմ գործընկերների զանգերին արձագանքել եմ, փորձել իմ մասնագիտական աջացություն ցուցաբերել, որպեսզի կարողանան ընթացքը վարել։ Թումանյանի թանգարանը կառույց է, որտեղ իմ կյանքի 15 տարիներն եմ անցկացրել, բազում ծրագրերի պատասխանատու ղեկավարը, հիմնադիրն եմ եղել։ Ինձ համար կարևոր է կառույցի անխափան գործունեության ապահովումը»։

Ինչ վերաբերում է ազատման հիմքին՝ առանց նախարարի հրամանի մեկնել է  գործուղման, ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, թե՞ կոնկրետ իրեն աշխատանքից ազատելու միտում է տեսնում, Ա. Եղիազարյանն ասաց. «Չեմ կարող ասել, ամեն դեպքում որոշումը կայացվել է  ըստ հրամանի։ Այլ բաներ՝ ինչ խմորումներ, ինչ ներքին դրույթներ, դրանց անտեղյակ եմ, առավելապես որևէ կերպ հաղորդակցում չի եղել, ուղիղ որևէ բան չեմ ստացել, դա եղել է միայն փաստաթղթային և այն էլ հրամանի տեսքով»։

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին  նախարար Լուսինե Ղարախանյանը։ Անի Եղիազարյանը բարի ընթացք մաղթեց նրան. «Հուսամ, որ 70-ամյա թանգարանի ավանդույթները կպահպանվեն այնպիսին, ինչպիսին որ Թումանյանի այրին ու դուստրերը հիմնադրել են թանգարանը։ Լավ ընթացք եմ մաղթում։ Ցավոտ էր, որ երկու ամիս և ավելի թանգարանը բացիթողի վիճակում էր գտնվում։ Հուսամ՝ այս նշանակումն արդյունավետ կլինի»։ 

Անի Եղիազարյան Հովհաննես Թումանյանի թանգարան դատական հայց Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին