Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ, Ստեֆան Սեժուրնեն։
Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
38-ամյա քաղաքական գործիչը «Վերածնունդ» կուսակցությունը ղեկավարում է 2022 թվականից։ Ըստ լրատվամիջոցի` նա նաև նորանշանակ վարչապետի զուգընկերն է։
«Ստեֆան Սեժուրնեն փոխարինել է Կատրին Կոլոննային արտաքին գործերի նախարարի պաշտոնում», - հաղորդում է հեռուստաալիքը: