Իսրայելի ներգրավվածությունը տարածաշրջանում և պաղեստինյան պետության ձեւավորման համար պայմանների ստեղծումը Իրանի մեկուսացման լավագույն միջոցն է։ Այս մասին հունվարի 11-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ում մերձավորարևելյան շրջագայությունը մոտենում է ավարտին։
«Սա Իրանը և նրան կից խմբավորումները մեկուսացնելու լավագույն միջոցն է»,- Al Arabiya-ի փոխանցմամբ նշել է պետքարտուղարը։
Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայում հավաստիանալու, որ իրավիճակը Հորդանան գետի արեւմտյան ափին «չի պայթի»։