f

Անկախ

Զինակոչիկի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հոդվածով․ փորձաքննություն է նշանակվել


Ձմեռային զորակոչի մեկնարկից 3 օր առաջ մահացած նախազորակոչիկ էրիկ Հարությունյանի  մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նաեւ հավելել է. «Տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Է․ Հ․-ի մահվան պատճառը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վերոնշյալ հասցեում կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով տվյալ պահին տուժողը գտնվել է իր քրոջ և նրա ամուսնու՝ նշված հասցեում գտնվող տանը, նրանց հետ միասին: Կանչված շտապօգնության բրիգադը տուժողին ցուցաբերել է առաջին օգնություն ու տեղափոխել բուժհաստատություն, սակայն հիվանդանոց վերջինիս հասցվել է արդեն մահացած վիճակում։

Քրեական վարույթով հետագայում ստացվել են տվյալներ Է․ Հ․-ի մոտ առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև մինչ այդ համապատասխան բժշկական ստուգումներ անցնելու մասին։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու, դրան նախորդած հանգամանքներին առնչվող բոլոր, այդ թվում նաև մամուլում շրջանառվող տվյալներն ստուգելու նպատակով։

Ելնելով դրանից՝ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողությունները կստանան իրավական գնահատականներ»:

Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ը զրուցել էր 20-ամյա երիտասարդի հարազատների հետ, որոնք իրենց որդու մահվան համար մեղադրում էին Պաշպանության նախարարությանը։ Հարազատների խոսքով՝ զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվել են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ, ըստ նրանց, իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից եւ ուղարկել բուժման։ Սակայն նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննման՝ Երեւանի թիվ 8 հիվանդանոցում:

Հարազատները պատմել են, որ արդեն երրորդ տարին էր՝ ինչ Էրիկ Հարությունյանը իր առողջական խնդիրների պատճառով տարկետվել էր զինվորական պարտադիր ծառայությունից 1 ական տարով: Նախորդ տարվա վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվել ԷԻՆ հիվանդություններ, մասնավորապես, զարկերակային հիպերտեզի, լյարդի եւ վահանաձեւ գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք։

Դեպքի առնչությամբ ավելի վաղ պարզաբանում էր տարածել Պաշտպանության նախարարությունը, նշելով, որ քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու եւ փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։

 

նորակոչիկներ մահվան դեպք դատական հայց ՀՀ ՊՆ Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին