2024թ. փետրվարի 1-ից անշարժ գույքն առանց պայմանագրի կամ հայտարարության վարձակալության տվողները կտուգանվեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ շեշտը հատկապես դրվելու է նորակառույց շենքերի բնակարանների վրա։ «Պայմանագիր կնքելու հնարավորություն չունեցող վարձատուները պետք է ՊԵԿ ներկայացնեն հայտարարագիր բնակարանը վարձով տալու մասին»,- ընդգծել է նա։
Դա, նրա կարծիքով, թույլ կտա վարձատուներին հարկերը վճարել տարեվերջին։ «Ինքնակամ հայտարարագիր տալու կոչին արձագանքել է մոտ 5 հազար մարդ»,- ավելացրել է պաշտոնյան։