Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշեց 10 երիտասարդների ազատել պարտադիր զինծառայությունից՝ նրանց ձեռք բերված գիտելիքների կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորություն տալու հիմքով:
Խոսքը հետեւյալ երիտասարդների մասին է.
Գևորգ Սամվելի Ասլանյան,
Արման Յուրիկի Թադևոսյան,
Դավիթ Նորիկի Հարությունյան,
Էդգար Գուրգենի Ավետիսյան,
Սևակ Արշակ Ղուկասյան,
Մեսրոպ Վարդանի Սահակյան,
Գևորգ Գարեգնի Հարությունյան,
Դավիթ Կարենի Պողոսյան,
Գևորգ Հովիկի Մարտիրոսյան,
Վիգեն Արմենի Սիմոնյան:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած, գիտական աստիճան ունեցող և ՀՀ-ում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:
Սա հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: