f

Անկախ

Զինվորական քննիչները մարտական ինքնաձիգ կրելու իրավունք կստանան


ՀՀ Քննչական կոմիտեի Գլխավոր զինվորական քննչական վարչության քննիչները մարտական ինքնաձիգ կրելու իրավունք կստանան։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունվարի 11-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Այս առաջարկը, նրա խոսքով, կապված է զինվորական քննիչների աշխատանքի առանձնահատկության հետ։ Նա ընդգծել է, որ ինքնաձիգ կրելու իրավունք կստանան միայն զինվորական քննիչները։

Օրենսդրական նախաձեռնության էությունը զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցի կարգավորումն է օրենսդրական մակարդակում։ Ներկայացված փաթեթը, բացի իր հիմնական պաշտպանական գործառույթից, հետապնդում է նաեւ հրաձգասպորտի զարգացման նպատակ։ «Այն ուղղված է  տվյալ ոլորտում կոռուպցիայի հնարավոր դրսեւորումների բացառմանը, անօրինական զենքի քանակի կրճատմանը եւ անօրինական շրջանառությունից զենքը դուրս բերելուն»,- նշվել է օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ, որը ներկայացրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Երկրի քաղաքացիները, մասնավորապես, հրազեն կրելու իրավունք կստանան մի շարք պահանջների կատարման դեպքում։ Դրանց թվում են հոգեկան կայունությունը, համապատասխան լիցենզիան եւ այլն։

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե Արփինե Սարգսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին