f

Անկախ

«Ժողովուրդ». ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ կայքի՝ Freenews.am-ի նկատմամբ. բացառիկ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ իշխանական օղակը սեղմվում է: Նա, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր մտերմությունը ամենուր չարաշահելով՝ դիրքերը օրեցօր ամրացրել է, սկսել է հարվածներ ստանալ հենց թիմի ներսից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է անջատել Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ»-ի հեռուստաեթերը:

Պատճառը Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության կուտակած պարտքերն են: Այսինքն՝ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Եւ, ահա, ԲՏԱ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն իր գործունեության առաջին օրերին նկատել է, որ մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախագահի կնոջ կողմից ղեկավարվող, պարտքեր են կուտակել, եւ նախաձեռնել է նրանց եթերազրկումը:

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար կապվեց ԱԺ նախագահի տիկնոջ՝ մեր գործընկեր Մարիամ Մարգարյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարի ուշացումն է եղել պատճառը, պարտք է կուտակվել, եւ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է հեռուստաեթերի ժամանակավոր անջատումներ մինչ պարտքի ամբողջական մարումը: «Սանկցիան կիրառվել է ոչ միայն մեր նկատմամբ: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքը մարել է, մյուսներն առայժմ ընթացքի մեջ են: «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունն այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում նաեւ կմարի կուտակված պարտքն ամբողջությամբ»: Մարգարյանը դժվարացավ պարտքի չափ նշել, բայց հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:

Հիշեցնենք, որ այս հեռուստաալիքը բացվել է Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի կողմից, որը երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում:

Նա դատարանի կողմից սնանկ ճանաչված անձ է, բայց միաժամանակ խոշոր բիզնես նախագծերի մեջ է ներգրավվել: Ու անհասկանալի է, թե մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի համար դատարանի վճռով սնանկ ճանաչված Էդգար Ավագյանը ինչպես է հոգում հեռուստաընկերության եւ այլ ծախսերը, եթե չկան սեւ գումարներ, եւ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որեւէ պաշտոնական առնչություն չունի այս պատմությունների հետ: Հարցեր են, որոնց պատասխանների հետքերով դեռ կգնանք:

Ամեն դեպքում, ուշագրավ է, որ ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ:

Հաջորդիվ կանդրադառնանք մյուս հեռուստաընկերություններին առնչվող դեպքերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ալեն Սիմոնյան Մխիթար Հայրապետյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին