f

Անկախ

Միշտ մտածել եմ՝ եթե հանկարծ հարձակվեն Սյունիքի վրա, ես ո՞նց եմ Տաշիրից հասնելու, որ օգնեմ իմ եղբայրներին․ արցախցի 18-ամյա Սվետլանան Տաշիրից Կապան կտեղափոխվի՝ կարևոր առաքելությամբ


«Սեպտեմբերի 19-ին մամայիս ասացի՝ մա՛մ, վիրակապ ու բամբակ է պետք, որ հիվանդանոց տանեմ։ Առանց որևէ բան ասելու՝ մաման եկավ, հետս սկսեց վիրակապերը կտրտել․․․ Այդ օրվանից մինչև Արցախից դուրս գալու օրը տանը համարյա չեմ եղել։ Հատկապես պայթյունից հետո հիվանդանոցից դուրս չէի գալիս, ընդամենը երկու ժամով գնում էի շորերս փոխում, մի փոքր շունչ քաշում ու նորից գնում․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է 18-ամյա Սվետլանա Մովսիսյանը։

Սվետլանան Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղից է․ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղն օկուպացնում են ադրբեջանցիները, նրա ընտանիքը հաստատվում է Ստեփանակերտում։ 16-ամյա Սվետլանան դառնում է «Մունք» տեխնոդպրոցի սան ՝ միևնույն ժամանակ մտածում ռազմական գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին։

«Երբ ընդունվում եմ «Մունք», արժեքային համակարգս բավականին փոխվում է, հարստանում․․․ Ընդհանրապես պատերազմից հետո շատ բան էր փոխվել մոտս․ հասկանում էի, որ ինչ-որ պահի նորից հաստատ վերսկսվելու է պատերազմը ու անընդհատ մտքիս այն էր, որ պարտավոր ենք բոլորս զենք բռնել, զենքից օգտվել սովորել։ Ամիսներ շարունակ սպասում էի որևէ մեկին, ով կգար ու մեզ կսովորեցներ դա անել, բայց այդպես էլ այդ մեկը չէր հայտնվում։ Երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքն ու հայտնվեցինք շրջափակման մեջ՝ ես Մեծ Շենում, կրկնակի շրջափակման մեջ մնացի, էդ համոզմունքս ավելի ամրապնդվեց։ Ստեփանակերտ հասնելուն պես, լծվեցի էդ գործին։ Մինչ այդ՝ ամռանը, մի խումբ համախոհներով համապարփակ պաշտպանության ծրագիր էինք մշակել ու բացառապես կամավորության սկզբունքով սկսեցինք կյանքի կոչել այն։ Մեզ հետ կային ՈՄԱ-ի դասընթացն անցած մարդիկ ևս․ ամեն մեկն իր գիտելիքով կիսվեց։ Առաջին դասընթացն ավարտեցինք ու որպես հրահանգիչներ սկսեցինք մարզել, գիտելիքները փոխանցել մյուսներին․․․ Ես բուժօգնության հրահանգիչ էի»,-պատմում է Սվետլանան։

Բուժօգնությունից ունեցած գիտելիքները Սվետլանային շատ են օգնել սեպտեմբերյան աղետի ժամանակ, բայց, խոստովանում է՝ պայթյունից տուժած մեր հայրենակիցներին օգնելու ընթացքում է հասկացել, որ դեռ շատ բան կա սովորելու․․․

Պայթունից տուժած վերջին արցախցու հետ հիվանդանոցից դուրս է եկել նաև Սվետլանան․ ընտանիքն իրեն էր սպասում․ հասել է տուն, հավաքվել ու միացել հարկադրաբար բռնագաղթի ճանապարհը բռնածներին․․․

«Արցախից դուրս եմ եկել այն համոզմամբ, որ սա վերջը չի։ Արցախը մեր ամենամեծ սրբությունն է, ու չի կարող սա լինել վերջը։ Որ եկանք Տավուշ, ուզում էի ՈՄԱ-ին միանալ, բայց պարզվեց, որ այնտեղ չկա, չունեն մասնաճյուղ, ու որ խոսակցություն բացվեց Կապանում «Մունք»-ի մասնաճյուղ բացելու մասին, որոշեցի գնալ այնտեղ։ Դե, մեզնից մեկը պետք է գնար, ես ուզեցի գնալ ու չեմ փոշմանում այդ որոշմանս համար։ Արցախից հետո միշտ մտածել եմ՝ եթե հանկարծ հարձակվեն Սյունիքի վրա, ես ո՞նց եմ Տաշիրից հասնելու այնտեղ, որ օգնեմ իմ եղբայրներին։ Իսկ որ հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, դա միանշանակ է»,-ասում է 18-ամյա կամավորը։

Կարճ ժամանակ անց, երբ տեխնոդպրոցի՝ Կապանի մասնաճյուղի բացման համար անհրաժեշտ գումարը կհավաքվի, Սվետլանան Տաշիրից կմեկնի Կապան։ Արցախից բռնի տեղահանված, հայրենատեր Սվետլանայի նպատակները բավականին հավակնոտ են։ Ասում է՝ մեծ պատասխանատվություն է «Մունք»-ի մասնաճյուղը զարգացնելը, բայց հայրենապաշտ սերունդ կրթելը, որն այդ դպրոցի գլխավոր նպատակն է, կարևորագույն առաքելությունն է, որից պետք չի վախենալ։

«Սյունիքում պետք է հասցնենք բավարար թվով հայրենաճանաչ ու հայրենատեր երիտասարդներ կրթել։ Ցավոք, Արցախում դրա համար շատ քիչ ժամանակ ունեինք, իսկ որ Սյունիքը հենց նրանք կարող են պահել, անկասկած է։ Մտադիր եմ նաև ՈՄԱ-ին միանալ այնտեղ ու սյունեցիներին բուժօգնություն սովորեցնել»,-ասում է Սվետլանան, ով այսօր էլ Տաշիրում է հիմնական աշխատանքին զուգահեռ՝ կամավոր հիմունքներով մարդկանց սովորեցնում, թե ինչպես կարող են փրկել իրենց ու իրենց ընկերների կյանքը․․․

Սվետլանա Մովսիսյան արցախցի բռնի տեղահանվածներ Սյունիքի մարզ կրթության որակ Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին