Գազայի հատվածի բնակչության 85%-ը, կամ 1,9 մլն մարդ, տեղահանվել է Իսրայելի հետ վերջին 3 ամիսների ընթացքում մարտերի պատճառով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (ՄԱՕԱԳ):
Այս թվերի համաձայն՝ Գազայի հատվածում մոտ 1,4 միլիոն տեղահանված մարդիկ ապրում են ՄԱՕԱԳ-ի հետ կապված 155 վայրերում:
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ՄԱՕԱԳ-ի անձնակազմի 146 անդամ է զոհվել։
Գործակալությունը ստեղծվել է 1949թ.-ին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱՕԱԳ-ին հանձնարարել է օգնել «պաղեստինցի փախստականներին»: