ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական կապի կարիք կա, նրանց հանդիպման օրը դեռ որոշված չէ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պուտինի և Էրդողանի միջև միշտ էլ շփման անհրաժեշտություն կա, և դուք գիտեք, որ կա պայմանավորվածություն, որ նրանք կհանդիպեն»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Պուտինն ինքը խոսել է Թուրքիա գալու իր պատրաստակամության մասին, հենց որ ժամանակը ընտրվի։
«Չնայած ժամանակը դեռ ընտրված չէ, դա կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով, և վաղ թե ուշ այդ շփումը տեղի կունենա»,-ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկու երկրների ղեկավարները կարող են շատ արագ զանգահարել միմյանց, իսկ համաձայնությունը կարելի է ձեռք բերել բառացիորեն ժամերի ընթացքում։