f

Անկախ

Զելենսկին ժամանել է Լիտվա՝ սկսելով շրջագայությունը Բալթյան երեք երկրներում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի անսպասելի այցով ժամանել է Լիտվա. այս ուղեւորությունը Բալթյան երեք երկրներում նրա շրջագայության սկիզբն է, որի ընթացքում նա պատրաստվում է քննարկել պատերազմը Ռուսաստանի հետ եւ Կիեւի պլանները ՆԱՏՕ եւ Եվրամիություն մտնելու հետ կապված։

Հաշվի առնելով ձգձգվող պատերազմի աճող հավանականությունը՝ Ուկրաինան դիմում է իր արեւմտյան դաշնակիցներին լրացուցիչ ֆինանսական եւ ռազմական օգնության համար, նշել է Reuters-ը։ Բալթիայի երկրները՝ նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք այժմ մտնում են ԵՄ եւ ՆԱՏՕ կազմի մեջ, դարձել են Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը ռուսական ներխուժումից հետո։

«Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան մեր հուսալի բարեկամներն ու սկզբունքային գործընկերներն են։ Այսօր ես եկել եմ Վիլնյուս Տալլին եւ Ռիգա ուղեւորվելուց առաջ»,- նշվել է Զելենսկու՝ X սոցցանցում հրապարակված հայտարարությունում։

«Անվտանգությունը, ինտեգրումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, համագործակցությունը ռադիոէլեկտրոնային պայքարի եւ անօդաչուների դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաեւ եվրոպական աջակցության հետագա համակարգումը՝ այս ամենն օրակարգում է»,- ավելացրել է նա։

Զելենսկին եւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան առաջիկա ժամերին բանակցություններ կվարեն, ինչպես նաեւ համատեղ մամուլի ասուլիս կտան։ Ինչպես սպասվում է, Զելենսկին հանդես կգա նաեւ ելույթով։

 

Աշխարհում Վլադիմիր Զելենսկի Լիտվա Բալթյան երկրներ Ուկրաինա

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին