Եռակողմ հայտարարության ընդունումը, այդ պայմաններով ընդունումը, կարծում եմ, մեր քաղաքական մեծ հաջողությունն էր։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա նշել է, որ եթե չլիներ Շուշի քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փաստը, «մենք չէինք կարողանա հասնել այդ պայմանները հայտարարության մեջ ներառելուն։ Այսինքն՝ մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, մեզ թույլ տվեց դրանում ներառել նույնիսկ այն պայմանները, որոնք կապված չէին այս խնդրի հետ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված»,- հավելել է Ալիեւը։