f

Անկախ

Սևանում իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ


Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները Սևանա լճում կշարունակվեն մինչև 2024 թվականի հունվարի 20-ը։ 2023 թվականի նոյեմբերի կեսից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը սիգի որսն արգելված է։ Ուժեղացված աշխատանքներում ներգրավված են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանությունը, «Սևան» ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը։ Ուշադրության կենտրոնում  սիգի որսն է, լճից դուրս են բերվում ապօրինի որսագործիքներ։  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ից իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ տեսակի ձուկ, Սևանա լճից հանվել է 181 ձկնորսական ցանց, 13 խեցգետնաորսիչ, 20 միավոր լողամիջոց։

«Խստացված միջոցառումները շարունակվում են, մեր անձնակազմը բավականին մեծ ներգրավվածություն ունի այդ աշխատանքներում։ Ըստ էության դժվարություններ չկան, պարզապես չենք թողնում ձկան որս այս փուլում։ Առաջին հայացքից տպավորություն է, որ պետությունն ուզում է ինչ-որ բան արգելել, սակայն նշված ավազանում ձկնորսությամբ զբաղվող ձկնորսների շահերից է բխում այս միջոցառումը, նշված ժամանակում որս չիրականացնելը։ Եթե հիմա չարգելենք, ապա հաջորդ տարի ձկան այն քանակությունը չի լինի, որ ձկնորսները հնարավորություն ունենան շարունակել իրենց գործունեությունը»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

2020 թվականից ձկնորսները հնարավորություն են ստացել ձկնորսությամբ զբաղվել օրինական ճանապարհով։

 

Սիգ առգրավում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին