f

Անկախ

Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը պետք է հռչակվի ազգային ռազմավարական նպատակ. ՀՅԴ Բյուրոյի ուղերձը


Չարաբաստիկ 2023-ը կմնա մեր պատմության մեջ որպես հայրենազրկման ու կորստի տարի։ Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի տարածած ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է. «Դավադիր պայմանավորվածությունների ու հանցավոր անգործության արդյունքում հայաթափվեց Արցախը, ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր կորուստ, հարյուրավոր նվիրական զոհեր, խեղված մարդկային ճակատագրեր։ Իրադարձությունների նման ընթացքը կանխելու ջանքը ցավոք բավարար չեղավ։ Անտարբերության, սեփական ուժերի նկատմամբ թերահավատության, պառակտվածության, ազգային-պետական շահերի ստորադասման արմատացած դրսեւորումները այդպես էլ չկարողացանք հաղթահարել։ Ու դրա համար վճարեցինք շատ թանկ։

Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ ներազգային խորքային վերափոխումների ներկա հանգրվանում Հայաստանը եւ ողջ հայությունը տակավին շարունակում են կանգնած մնալ ճգնաժամի եւ լրջագույն մարտահրավերների առջեւ։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հեշտ ու արագ լուծումներ չկան։ Մենք խնդիր ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Արտաքին մարտահրավերները հնարավոր չի լինի հաղթահարել առանց ներքին մարտահրավերները հաղթահարելու։ Մեր բոլորի գերխնդիրն է՝ նոր կորուստներ ու կենսական զիջումներ, անվտանգային իրավիճակի վատթարացում թույլ չտալը։ Այս ամենը մենք ի զորու ենք անել եթե վերականգնենք հավատը մեր ուժերի նկատմամբ ու մեր ռեսուրսների ամբողջական գույքագրմամբ պայքարենք ու գործենք առանց հոգնելու։ Միայն այդկերպ կարող ենք կանխել կորուստների, պարտության ու ազգային նվաստացման այս կործանարար ընթացքը։ Օրվա հայրենադավ վարչախմբի ու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը, որը կապահովի ե՛ւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու անվտանգությունը, ե՛ւ Արցախի ժողովրդի ու Հանրապետության իրավունքների պաշտպանությունը եւ ընդհանրապես մեր ժողովրդի բարօրությունը։

Արդարության, արժանապատվության եւ հավասարության արժեհամակարգերի վրա հիմնված մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը պետք է հռչակվի ազգային ռազմավարական նպատակ։

Մենք հավատում ենք մեր ժողովրդի հավաքական իմաստությանն ու ուժին եւ վստահ ենք, որ միասին կարողանալու ենք բեկել պատմության ընթացքը։

Հայաստան ՀՅԴ ուղերձ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին