f

Անկախ

Դրագին դիտարկվում է որպես Եվրոպական խորհրդի ղեկավարի թեկնածու. FT


Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին դիտարկվում է որպես Եվրոպական խորհրդի նախագահի թեկնածու, տեղեկացրել է Financial Times (FT) թերթը։

Թերթը, հղում կատարելով Եվրամիության պաշտոնյաներին եւ դիվանագետներին, նշել է, որ 76-ամյա Դրագին «ունի Եվրոպական խորհրդի ներկայիս ղեկավար Շառլ Միշելի հաջորդը դառնալու բոլոր հնարավորությունները»։ «Դրագիի դեմ շատ դժվար կլինի հանդես գալ, եթե նրա թիկունքին կանգնի իրական շարժիչ ուժը։ Բայց առայժմ պարզ չէ, թե արդյոք պատրաստ են [ԵՄ-ում] իրապես աջակցել նրան»,- թերթին ասել է Իտալիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Նատալի Տոչին։ Նա նաեւ ավելացրել է, որ Դրագին հազիվ թե հրաժարվի այդ պաշտոնից, եթե նրան լրջորեն խնդրեն այդ մասին, բայց ինքը չի պատրաստվում այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել։ Ինչպես թերթին հավաստիացրել է մեկ այլ աղբյուր, Իտալիայի նախկին վարչապետը «բնավ չի հավակնում ԵՄ կարեւոր պաշտոններից երեւէ մեկին»։

Միշելի հաջորդին գտնելու շտապ անհրաժեշտությունը մասամբ պայմանավորված է ԵՄ կանոններով, որոնք կարող են թույլ տալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին զբաղեցնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը, եթե ոչ մի թեկնածու համաձայնեցված չլինի Միշելի լիազորությունները հանձնելու պահին, նշել է պարբերականը։

Աշխարհում Մարիո Դրագի Եվրոպական խորհուրդ Իտալիա Շառլ Միշել

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին