Հանրապետության առանձին վայրերում հունվարի 10-ին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում տեղումները կլինեն ձյան, հովիտներում եւ նախալեռներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 4-6, Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 10-12 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +6+8։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +1+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +5+7,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+4,
Լոռիում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+5,
Տավուշում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ 0+2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+9,
Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +7+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +2+5։