Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Վարդենիսի դիրքերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն այսօր կրակել է նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։
Tert.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Պաշտպանության նախարարությունից։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել։
Նա նաև հայտնեց, որ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն։