f

Անկախ

Սկանդալային կենսագրությամբ հայտնի Դիանա Գալոյանը հրաժարական կտա. նրան փոխարինող են գտել


NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, գողության և գրագողության մեջ մեղադրվող Դիանա Գալոյանը: Պատճառը նրա անվան հետ կապված քրեական պատմության բացահայտումն է, որի մասին դեռևս նախորդ տարեվերջին բաց տեքստով խոսում էին անգամ ՔՊ-ական քաղաքական գործիչները: Ըստ մամուլի հրապարակումների՝  Դիանա Գալոյանը դեռևս 2017 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է հագուստ գողանալու համար:

Իշխանության կուլիսներում արդեն իսկ քննարկվում են ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հնարավոր թեկնածուների անուններ, այդ թվում՝ տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից:

 

 

Նկատենք, որ «թալանի», «կոռուպցիայի» և «ավազակապետության» դեմ պայքարի համար իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները շուրջ երեք տարի է՝ փորձում էին աչք փակել սկանդալային բացահայտումների վրա: Սակայն Գալոյանի անվան հետ կապված տհաճ «պատմության» ու ռեկտորի քրեական անցյալի վերաբերյալ վերջերս հրապարակված աղաղակող փաստերի ճնշման տակ իշխանությունները որոշել են Գալոյանին պարտադրել հրաժարականի դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ իրենց համակիրների կողմից քննադատության են արժանանում անփույթ կադրային քաղաքականության համար:

Նշենք, որ 2023թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել էր, թե ինքը տեղյա՞կ է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու մեջ, ինքն ուսումնասիրե՞լ է այդ գործը։ Դրան ի պատասխան ԿԳՄՍ նախարարն արձագանքել էր, որ գերատեսչությունում տեղյակ են եւ զբաղվում են դրանով․ «Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»,- ասել էր Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ 2019թ Դիանա Գալոյանը հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: Գալոյանին մեղադրում էին գրագողության մեջ: Մասնավորապես նրա դոկտորական աշխատանքում, ըստ ուսանողների, հետագայում՝ նաև ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։

Դիանա Գալոյանը, սակայն չէր ընդունել իրեն հասցեագրվող մեղադրանքները և առաջարկել էր ստուգել դոկտորական ատենախոսությունը:

Դիանա Գալոյան հրաժարական պետական տնտեսագիտական համալսարան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին