f

Անկախ

Բռնի տեղահանվածները՝ այդ թվում բազմաթիվ լավագույն մասնագետներ, պետության կողմից անտեսված են․ ստիպված կամ ժենգյալով հաց են թխում կամ տաքսի քշում, կամ էլ՝ արտագաղթում


Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի հարցն օրըստօրե ավելի է բարդանում։ Պետական համակարգում աշխատանքի տեղավորվել եզակի մարդկանց է հաջողվել։ Շատ-շատերը թափուր հաստիքների առկայության դեպքում դիմում են, բայց գրեթե միշտ նույն պատասխանն են ստանում՝ գնացեք, մենք ձեզ կկանչեք, երբ ժամանակը գա։

«Անտառտնտեսությունում աշխատանքի անցնելու համար դիմել եմ հոկտեմբերի վերջերին, ասել են, որ կլինի, բայց դեռ չեն կանչել, սպասում եմ։ Քանի որ բացի անտառտնտեսի մասնագիտությունից, նաև մաթեմատիկայի մասնագետ եմ՝ 23 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, հետաքրքրվել եմ ուսուցչի աշխատանքի համար։

Տաշիրում, որտեղ ապաստանել ենք, երեք դպրոց կա, բայց ոչ մեկում թափուր հաստիք չկա։ Ինձ, համեմայնդեպս, այդպես ասացին։ Ստիպված մոտ գյուղերից մեկի դպրոց եմ դիմել։ Էդտեղ էլ գնալ-գալու հարցն է, որ պետք է տեսնեմ՝ ոնց եմ անելու»,- «Փաստինֆո»-ին պատմում է օկուպացված Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի գյուղապետ Դավիդ Դավիդյանը։

Շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն էլ նկատում է՝ հրաժարվում են բռնի տեղահանվածներին պետական համակարգում աշխատանքի ընդունել․ պարտադիր պահանջ է, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիություն ստանալը․ բացառություն են կազմում սակավաթիվ ուսուցիչներ ու բժիշկներ, որոնք այս կամ այն պետական հաստատությունում աշխատանքի են տեղավորվել։

«Շրջանի բնակչության գերակշիռ մասն անգործ է։ Գյուղերում հաստատված ուսուցիչներից մի քանիսը դպրոցներում տեղավորվել են, մի քանի ժամ՝ մի դպրոցում, մի քանի ժամ՝ մեկ այլ գյուղի դպրոցում, բայց մարդկանց մեծ մասն անգործ է՝ այդ թվում ես։ Քաղաքներում ավելի տխուր վիճակ է․ մարդիկ իրենց խնայողությունների հաշվին են յոլա գնում․ սոցիալական աջակցության գումարները տան վարձավճարների այս պայմաններում բավարար չեն, որ և՛ վարձ տան, և՛ ապրեն։ Բացի այդ, մարդիկ ուզում են աշխատել, այդ գումարներն այսօր տալիս են, վաղը չեն տալու։ Թե մի երկու ամիս հետո ինչ է լինելու էս ժողովրդի վիճակը, չեմ պատկերացնում։ Գոնե կացարանի հարցը պետք է լուծվի, այլապես արտագաղթն աննախադեպ ծավալներ է ընդունելու»,- ասում է Գրիշա Հովհաննիսյանը։
Բռնի տեղահանված Հովհաննիսյանը շեշտում է՝ 2020թ․ տեղահանվածների վիճակն է՛լ ավելի բարդ է, քանի որ նրանք դուրս են մնացել սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից․

«Եթե տան վարձակալության համար որոշակի գումար էին ստանում, ապա 2023թ․ մայիսից ընդհանրապես ոչ մի աջակցություն չեն ստանում։ Այդ մարդիկ ամեն ինչից զրկված են։ Առաջիկայում նախատեսում ենք դիմել Արցախի նախագահին, որ ինքն էլ փորձի հարցը բարձրացնել ՀՀ իշխանությունների մոտ։ Ի վերջո, 2020թ․ տեղահանվածներն ամեն ինչից զրկվել են ու այսօր, փաստացի, առանց որևէ աջակցության են մնացել»։
Թե՛ 2020թ․, թե՛ 2023թ․ բռնի տեղահանվածները դժվար իրավիճակում են հայտնվել․ չեն կողմնորոշվում պահել փախստականի կարգավիճակը, թե դիմել, այսպես

կոչված, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

արցախցի բռնի տեղահանվածներ աշխատանք Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին