f

Անկախ

Փաշինյանը փորձում է համոզել հանրությանը, որ ինքն այդ կոռուպցիայի մեջ չկա․ Դանիել Իոաննիսյան


Վարչապետը ուզում էր ինչ-որ մարզպետներից ձերբազատվել, և անել այնպես, որ դա հանրությանը մի քիչ հիմնավոր թվա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանել Իոաննսյանը։

Հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ հիմնավոր էր՝ նա պատասխանեց, որ հանրության զգալի մասի համար՝ այո։

«Հարցը հետևյալն է, իրականում այս բոլոր դպրոցները 4-րդ կարգի շինություններ են՝ իրենց բարդության աստիճանով։ 4-րդ կարգի շինությունները հանձնելուց 10 հոգանոց հանձնաժողով է ստեղծվում, նրանք հանձնում և ընդունում են աշխատանքները։ Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք այդ հանձնաժողովներում ոչ ոք այդ խնդիրները չի տեսել, բոլոր նրանք, ովքեր ստորագրել են այդ աշխատանքների հանձնման ու ընդունման ակտերի տակ՝ խնդիրներ չե՞ն ունենալու»,- նկատել է Իոաննիսյանը՝ ավելացնելով՝ «որպես հանրություն, պետք է պահանջենք, որ այդ հանձնաժողովի անդամներն ունենան խնդիրներ, որովհետև հանձնում ընդունում ո՞վ է անում այս երկրում, վարչապետը՞»։

Նրա խոսքերով՝ պետք է նաև ուսումնասիրել, թե արդյոք այդ մրցույթների տեխառաջադրանքների մեջ խնդիրները նորմալ ձևակերպված են, թե ոչ, ու արդյոք դրանց համապատասխան են կատարվել շինաշխատանքները։ «Եթե նորմալ է գրված ու ի հեճուկս դրա է կատարված աշխատանքը, ապա այդ 10 հոգանոց միջգերատեսչական ընդունող հանձնաժողովի անդամներին պետք է հարցեր ուղղել ու հասկանալ, թե ոնց են ընդունել»,- նշել է ԻՔՄ ծրագրերի ղեկավարը։

Իոաննիսյանը նաև ընդգծեց, որ սրանով Փաշինյանը փորձում է ցույց տալ հանրությանը, որ ինքը կապ չունի կոռուպցիայի հետ։ «Փաշինյանի համար ակնհայտ է, որ հանրության մոտ այլևս չկա այն պատրանքը, թե Հայաստանում կոռուպցիա չկա, հիմա Փաշինյանը փորձում է համոզել հանրությանը, որ ինքն այդ կոռուպցիայի մեջ չկա, իսկ այստեղ կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են։ Միաժամանակ, այն մարզպետներից, որոնցից ուզում էր ձերբազատվել՝ ձերբազատվեց»։

Կոռուպցիա Նիկոլ Փաշինյան Դանիել Իոանիսյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին