f

Անկախ

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2023թ․ գործունեության հաշվետվությունը


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը (ՍԼՊՓՀ), ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 20 և 21 հոդվածների դրույթներով և հանձնաժողովի 2023թ. աշխատանքային տարեկան ծրագրով, 2023թ․ անցկացրել է 35 նիստ։ Քննարկվել են Սևանա լճին և ջրավազանին առնչվող ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ծրագրեր, նախագծեր, հաշվետվություններ:

Հանձնաժողովին փորձաքննության ներկայացված 41 ծրագրերին, նախագծերին և առաջարկություններին տրվել է 16 բացասական և 25 դրական կարծիք։ Բացասական կարծիք է տրվել Սևանա լճից ջրառի, Սևանա լճի ջրավազանում տարբեր բնույթի հանքավայրերի բացման և կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների արդիականացման, երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ ծրագրերին ու նախագծերին։

Դրական կարծիք է տրվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման և օգտագործման, ոռոգման նպատակով, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների հիմնման, Գեղարքունիքի մարզում երկրաբանական հետախուզական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերին։

Հանձնաժողովը քննարկել և 19 առաջարկություն է տվել Սևանա լճից ջրբացթողումների, ջրակորուստների նվազեցման, բույսերի ջրապահանջի նորմերը պահպանելու, Սևանա լճի ջրածածկման ենթակա տարածքների մաքրման, Սևանա լճի բացասական հաշվեկշռի կարգավորման և բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրների վերաբերյալ։

Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանություն է տրվել Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների վերաբերյալ որոշման նախագծին։

Ընթացիկ տարում իրականացվել է այց Սևանա լճի ջրավազան, կազմակերպվել են քննարկումներ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների, Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ծառայության մասնագետների հետ համատեղ: Համատեղ քննարկումներ են կազմակերպվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ:

Համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ հանձնաժողովը կազմակերպել է քննարկումներ «ADWISE Consulting» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն - EU4Sevan» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում իրականացող Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի վերաբերյալ, EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության պարբերական թարմացման նպատակով, EU4Sevan ծրագրի շրջանակներում 2023թ․ ընթացքում կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ:

Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպել է հանդիպումներ մամուլի ներկայացուցիչների հետ՝  հանրությանը ներկայացնելով Սևանա լճի խնդիրները:

Հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է 2024թ․ աշխատանքային ծրագիրը և տարեկան գործունեության հաշվետվությունը, որոնք ներկայացվում են ՀՀ ԳԱԱ նախագահին

Սևանա լիճ ՀՀ ԳԱԱ Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին