Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։
Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։
Նրա խոսքով`3 կազմակերպությունն էլ ներառված են աշխարհի խոշոր 500 ընկերությունների ցանկում։
«Աշխարհի խոշորագույն, լավագույն 30 բրենդներից 3-ն էլ այս տարի մուտք կգործեն Հայաստան»,- ասաց Իսպիրյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել։