f

Անկախ

Առողջապահության նախարարն իր կոնֆլիկտային բնավորության պատճառով չկարողացավ կոնսոլիդացնել բժշկական համայնքը. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի և թեստավորման քանակի մասին


Պետք է թեստերի քանակը կտրուկ ավելացնել՝ մասնավոր լաբորատրիաների դիմաց հսկայական հերթեր են կուտակվել, դա նշանակում է, որ պետությունը բոլորին չի կարողանում ապահովել թեստերով Tert.am-ի հետ զրույցում նշեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

 

«Փաստը մնում է փաստ, որ մի ժամանակ ներկայացնում էին օրական 1500-1600 թեստ, հիմա տեսնում ենք, որ թեստավորման քանակը պակասում է, այսօր 600 թեստ են կիրառել, որից գրեթե կեսը դրական եղել, սակայն հասկանալի է, որ բոլորին չեն կարողանում, թեստավորել»:

Էդուրադ Հովհաննիսյանը կարծում է, որ պոլիկլինիկայի աշխատակիցներին՝ թերապևտներին, ընտանեկան բժիշկներին, պետք է ներգրավվեին այն ժամանակ, երբ դեպքերը քիչ էին, որպեսզի նրանք ժամանակ ունենային պատրաստվելու համար:

 

 «Հիմա մեկ հրամանով որոշեցին, որ պետք է ընտանեկան բժիշկը զբաղվի նման հիվանդներով, բայց տարիքով մեծ բժիշկեր կան, որոնք չեն կարող զբաղվել հիվանդներով: Պետք է էտապային քայլերով գործը կարգավորվեր, առանձնացվեին նրանք ովքեր կարող էին: Օրինակ՝ գյուղերում  մի քանի բժիշկ, մի քանի գյուղ են սպասարկում, իրենք պատրա՞ստ են այդքան մեծ աշխատանքի, ո՞վ է դա հաշվարկել և հիմա այդ մասնագետերը փաստի առաջ ենք կանգնել: Վերջին շրջանում նկատվում է, որ մասնագիտական միջին անձնակազմում ռեանիմացիոն բուժքույրերի և մայրապետների պակաս կա»:

Համաճարակաբանը անդրադարձավ նաև վարչապետի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ Հայաստանը վարակի երկրորդ ալիքն է անցնում, ընդգծելով, որ դա սխալ տեղեկություն է, և ակնհայտ է, որ վարչապետին սխալ տեղեկություն է հաղորդվում. «Ոչ մի երկրում երկրորդ ալիք չկա, երկրորդ ալիք լինելու է այն դեպքում, երբ հաջողությամբ առաջին ալիքն ավարտվի»:

Էդուարդ Հովհաննիսյանի կարծում է, որ եթե ՀՀ առողջապահության նախարարը վարակի տարածման սկզբում նեղ մասնագետների հետ հանդիպում կազմակերպեր, ապա հնարավոր է, որ հիմա այլ պատկեր լիներ.

«Համաճարակից առաջ պետք է հանձնաժողով կամզվեր: Մենք ունենք ուժեղ մասնագետներ, որոնք չեն ընդգրկվել գործին, սակայն  ինչքան շատ մասնագետներ համախմբվեին, ավելի հավասարակշռված որոշումներ կկայացվեին: Անցել է երեք -չորս ամիս, բայց նախարարը նոր դիմում է մասնագետներին: Դա կապված է այն հանգամանքով, որ նախարարությունը սկզբում խնդրին ավելի թեթև էր նայում, կարծում էին՝ մասնագիտական գիտելիքները կբավարարի: Պայմանավորված էր նաև նախարարի կոնֆլիկտային բնավորությամբ, ինչի պատճառով նա չկարողացավ կոնսոլիդացնել բժշկական համայնքը: Հիմա շատ մասնագեներ փորձում են իրենց խորհուրդները ֆեյսբուքյան գրառումերով տեղ հասցնել»:

Համաճարակաբանն ընդգծեց, որ հիմա պետք է այլ մարտավարություն մշակել՝ ավելացնել թեստերի քանակը, նեղ մասնագետներից կազմված խումբ ձևավորել, որպեսզի ճիշտ վերուծություններ արվեն վարակը հաղթահարելու համար:

Էդուարդ Հովհաննիսյան նոր կորոնավիրուս

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին