Սուրբ Ծնունդ էր, որոշել էի գոնե այդ օրը լռել, բայց հիմա ասեմ:
Բռնակ-կախիչ-ապակի կամ երևացող այլ դետալի թերություն կարող են նկատել բոլորը:
Ավելին, ոչ միայն կարող են նկատել, այլ շատ արագ շտկել տալ: Շատ ավելի բարդ կլինի նկատել ու վերացնել հիմքերի ու հիմնասյուների թերությունները, որոնք արդեն հողով ծածկված, սվաղի կամ գաջի տակ են:
Մինչդեռ հենց հիմքն ու հիմնասյուներն են շենքի կյանքի տևողության համար առանցքային: Ու շատ ավելի առանցքային է, այն կրթությունը, որը տալու է դպրոցը ու հնարավորություն տալու տարբերել ու տարբերակել առաջնահերթութունները:
Այ, հենց այսպես էլ կառուցվում են Երկիրն ու Պետությունը: Դուշը, կախիչն ու բռնակը դառնում են առաջնային, իսկ հիմքն ու հիմնասյուները մղվում երկրորդ պլան:
Դուշը տեսաք, մեկ-մեկ էլ մտածեք, թե ինչեր չտեսաք…