Հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը:
Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է Արմավիրի մարզի մետաղների ընդունման կետերից մեկում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։