f

Անկախ

Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքի մասին որևէ կետ չկա․ Սաղաթելյան


Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված՝ այն, ըստ էության, նոր հարձակումներ է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը եկել էր Իրանի դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու օրերս Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ։

«Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,- նշել է Սաղաթելյանը։

 

 

Ըստ նրա՝ պայմանագիրը ստորագրելու պահին ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, դա արվելու է ապագայում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ կշարունակի մնալ Բաքվի բանտում։

«Հիմա դա խաղաղության մասի՞ն է, թե ոչ։ Այդ փաստաթղթով Հայաստնաին ոչ մի դրական բան չի տրվելու»,- շեշտել է Սաղաթելյանը՝ պնդելով՝ քանի դեռ գործող իշխանությունները կան, որևէ լավ բան սպասել պետք չէ։

«Սրանք պարզապես ի վիճակի չեն և չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարավոր է՝ փոխարենը ոչինչ չստանալով»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով՝ բոլոր այն պնդումները, թե Արցախը տանք՝ Հայաստանը կփրկվի, սխալ են, պայմանագրի նախագծով, ըստ նրա, հստակ է` Հայաստանը չի փրկվում դրանով։

Նրա խոսքով՝ պայմանագրի նախագծում որևէ բառ չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչելու մասին։

«Հստակ է նաև Հաջիևի վերջին հայտարարությունից, որ Ադրբեջանը կրկին վերադարձել է միջանցքային խոսակցությանը, և այստեղ շատ կարևոր ենք համարում Իրանի շատ հստակ ու սկզբունքային կեցվածքը, որն արտահայտել են։ Հավատացած ենք, որ այդ հայտարարությունների տակ կա նաև հստակ աշխատանք, և Իրանը, իրականում, որպես բարեկամ և դաշնակից երկիր, շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- նշել է Սաղաթելյանը։

 

 

Իշխան Սաղաթելյան խաղաղության պայմանագիր Ադրբեջան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին