Անցած 2023 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից երեք անգամ տարբեր ապօրինի անտառհատման գործերով ուշադրության կենտրոնում է եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը, բայց մինչ օրս հստակ պատասխան չկա հանրությանը` այդ գործերի ընթացքի մասին:
Հանրությունը հստակ տեսնում է պետական պաշտոնատար անձ Սասուն Մանուկյանի ապօրինի անտառհատման գործողությունները և դրանով պայմանավորված ապօրինի հարստացման տեսարանները ու դրանցով պայմանավորված՝
- ՀՀ Գլխավոր Դատախաղ Աննա Վարդապետյանի ուշադրությանն ենք հրավիրում 2023 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կոմից ձեռնարկված այն երեք գործերի վրա, որով անցնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը,
- ՀՀ Գլխավոր Դատախաղ Աննա Վարդապետյանի ուշադրությանն ենք հրավիրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն, պետական պաշտոնյա Սասուն Մանուկյանի վերաբերյալ ապօրինի հարստացման գործընթացների շրջանակներում:
Գևորգ Մելքոնյան