f

Անկախ

Պարբերաբար նյարդային նոպաներ էին բռնկվում,երբեմն վեճեր․ ի՞նչ է տեղի ունեցել հայ-վրացական սահմանին


Զբոսավար Կարինե Փանոսյանը գրում է․

«Աշխարհի բոլոր նորմալ ժողովուրդները ճամփորդում են, ու առաջին հերթին, իհարկե, հարևան երկրներ։

Մեր բախտն այնքան չի բերել, որ կուչ ենք եկել թշնմների արանքում, և եթե ուզում ենք մուտք գործել հարևան երկներ, ապա հեռավոր Իրան՝ ուր հասնելու համար հարկ է հաղթահարել երկա՜ր ու խրթին ճանապարհ, կամ իբր բարեկամ Վևաստան։

Այսպես, բազմաթիվ մարդիկ ամեն տարի ամռանը, կամ ամանորին մեկնում են Վրաստան։ Շատերը հյուրընկալությունից փախնելու, ոմանք՝ տան գործերից, ոմանք ուզում են ինչ որ փոփոխություն։ Ես էլ մեկնել էի հանսգտանալու հյուրանոցային ռեժիմով։ Իհարկե, դա ինձ հաջողվեց, սակայն մի ամբողջ օր սահմանային քաոսին զոհաբերելուց հետո։

Հասանք սահմանին դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 7.30-8.00-ի սահմանում։ Միանգամից հայտնվեցինք խիստ ծանրաբեռնված խցանումների մեջ։ Մոտ երկու ժամ պահանջվեց, մինչև հասանք հայկական անցակետին, որտեղ գերլարված գրաֆիկով աշխատում էին մեր սահմանապահները։ Անգամ ավտոմեքենաների համար նախատեսված գոտիները հատկացել էին մարդկանց սպասարկելու համար, որպեսզի արագ ու արդյունավետ իրականացնեն իրենց գործը։

Մոտ մեկ ժամ անց արդեն վրացական սահմանին էինք։ Անցակետի ետին բակում արդեն մեծ կուտակում կար, առնվազն 1.000 մարդ կամ ավել՝ իմ աչքաչափով։ Գուցե սխալվում եմ։ Մենք հայտնվեցինք կենտրոնում, քանի որ մեզնից հետո նույնքան մարդ կուտակվեց այդ հրապարակում։ Բայց հերթը, կարծես թե առաջ չէր գնում։

15 րոպեն մեկ բացվում էին անցակետի դռները, մի քանի հոգի ներս էին մտնում, դռները փակվում էին, ու մարդիկ ստիպված էին շատ երկար սպասել։

Պարբերաբար նյարդային նոպաներ էին բռնկվում ամբոխի տարբեր կողմերում։ Երբեմն վեճեր, երբեմն՝ բողոքներ։ Իրավիճակը բարդ էր նրանով, որ մարդիկ իրենց հետ քարշ էին տալիս ճամպրուկներ ու մեծ պայուսակներ, փոքր երեխաների և հետևում էին մեծահասակներին։

Դե ինչպես չխոստովանեմ, մենք էլ կարգապահությունից հեռու ենք։ Իրար հրելով առաջ խցկվել, չզիջել, չհարգել ու նման բաներով չենք զարմացնի ինքներս մեզ։ Ու՞մ բացթողնումն է։ Թերևս, երկար ու բարդ թեմա է այստեղ խցկելու համար։

Ինչևէ, վեցերորդ ժամն էր ընթանում։ Ընկերուհուս երեխաներն արդեն ներսում էին, գոնե երեխաներին զիջում էին, մենք՝ դրսում՝ դռների անմիջապես ետևում։ Վերջին անգամ դռները բացվել էին 45 րոպե առաջ։ Ոչ ոքի այլևս ներս չէին թողնում։ Մեքենաների հերթը նույնպես անտանելի էր։ Արդեն անցակետը հաղթահարած վարորդները ստիպված էին սպասել իրենց ուղևորներին։

Շատ մարդիկ չդիմանալով դուրս էին գալիս ամբոխից ու վերադառնում Հայաստան։
Ամբոխի մեջ մարդիկ պարբերաբար վատանում էին, այդ պահերին հայկական հոգատարությունը ցատկում էր ու սկսում էին ճանապարհ բացել՝ նրանց ներս ուղեկցելու համար։ Եղել են նաև դեպքեր, երբ բժշկի օգնության կարիք եղավ։ Այդ թվում, մի կին վատացավ, որի որիդիները խիստ զայրացան ու դռների ետևում սկսվեց իսկական որոտ։

Զայրացած տղամարդը պահանջեց, որ ներկայացուցիչ կանչեն և պատասխանեն այն հարցին, թե ինչու՞ է ամեն ինչ այսպես։ Վրացին հարցրեց․

-Իսկ ինչու՞ եք եկել Վրաստան։
Այստեղ ամբոխը գժվեց։ Միացան մարդկանց հեռախոսները, պահանջը՝ կրնել ասածը, վրացին չկատարեց, ու երբ հասկացան, որ իրավիճակը վտանգավոր է դառնում, բացեցին դռներն ու բոլորը ներխուժեցին սրահ։

Սրանից հետո ընդամենը մի ժամ պահանջվեց, որ այդ հազարավոր մարդկանց արագ ու պատշաճ սպասարկեն։ Մարդիկ սկսեցին շուտ-շուտ դուրս գալ այդ չարաբաստիկ քաոսից։

Իհարկե, նկարագրության մեջ չնշեցի, որ շատերս փորձում էինք կապ հաստատել Հայաստանի պատասխանատու մարմինների հետ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն ,Վրաստանում Հայաստանի դեսպանություն,հայկական լրատվականներին, ծանոթ-ընկեր բարեկամներին, որոնք կարող էին խնդրի ուղղությամբ լուծում մտածել ու առաջարկել։

Տուրիստական ընկերությունների ղեկավարները զանգում էին հյուրանոցներ, հյուրանոցների տերերը նույնպես փորձում էին օգտակար լինել։

Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարություն կոչվող մարմնի fb էջը չի թույլ տալիս նամակ գրել։ Լրատվականների հարցին, թե ինչ անել, պատասխանել են, որ իրենք իրավասու չեն։ Լու՞րջ, պարոնայք դիվանագետներ։ Բա ո՞վ է պատասխանատու ձեր պետության քաղաքացիների երկրից դուրս գալու պահից ունեցած քաղաքական, դիվանագիտական, ազգային, առողջական ու այլ խնդիրների համար։ Բա դուք ինչի՞ համար եք, ի՞նչ գործառույթ եք կատարում։

Նշեմ, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան էջին գրածս նամակին մինչև այսօր դեռ պատասխան չի եկել։ Հետաքրքիր է, իսկ իրե՞նք ինչով են զբաղվում։ Իրե՞նց գործառույթը որն է։
Այն տպավորությունը, որը ստեղծվեց վրացական կողմի պահվածքից, ակնհայտ դիտավորություն էր թվում։ Իսկ պատասխանատվության ո՞վ է ենթարկվելու մարդկանց փչացած տոների, առողջական վիճակի, կորցրած ժամանակի ու այլ բաների համար։
Կարծես թե ոչ ոք»։

Վրաստան Հայաստան Տեսանյութ Կարինե Փանոսյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին