f

Անկախ

Ինչո՞ւ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում. Միքայել Բադալյան


«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը գրում է.

«ԸՆԴԴԵՄ ՉԱՐԻ

2023 թվականի նոյեմբերի 27-ին ինձ հետ էր կապվել վավերագրող-ռեժիսորՙ Հայաստանի հանրապետության քաղաքացի Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է նկարահանել գիտահանրամատչելի ֆիլմ՝ ուրարտական թագավորության մասին: Այդ առումով, որպես ճանաչված մասնագետի, ընկերությունը ցանկացել է, որպեսզի ես և մեկ ուրարտագետ ևս հարցազրույց տանք այդ ֆիլմի համար: Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ես և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց ենք տվել Սեդա Գրիգորյանի թիմին և պատմել այն մասին, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել ենք Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում իրականացված վերջին տարիների արդյունքների մասին:

Այսօր՝ 2024 թվականի հունվարի 3-ին ինձ է զանգահարել 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Սերոբյանը և տեղեկացրել առ այն, որ ադրբեջանկան CBC ալիքը խեղաթյուրող ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին և որ այդ ռեպորտաժի 16-րդ րոպեում առկա է նաև իմ հարցազրույցը:

Փաստորեն, Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում: Այդ հատվածում ես խոսում եմ Էրեբունու բազմաշերտ լինելու մասին և Էրեբունի հնավայրն ունի ոչ միայն ուրարտական և կամ հետուրարտական, այլ նաև՝ անտիկ և միջնադարյան շերտեր: Այսինքն մատնանշում եմ Էրեբունի-Երևանի ժառանգական շարունակությունը: Միջնադարի առումով որպես օրինակ եմ բերել Էրեբունի հնավայրում գտնված տուֆե ջրատար խողովակները, որոնք նման են Երևանի՝ Հանրապետության հրապարակից գտնված խողովակներին և կարող են թվագրել 13-14-րդ և կամ 17-րդ դարերով, այնուհետև նշում եմ, որ ես միջնադարի մասնագետ չեմ և չեմ կարող հստակ խոսել այդ մասին:

Հենց այս հատվածը կտրվել և դրվել է ադրբեջանական կեղծարար նյութում: Փորձ են արել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան՝ կտրելով իմ խոսքը:  Չիմացողի մոտ կստեղծվի թյուր տպավորություն, թե ինքս մասնակցել եմ այդ հաղորդման պատրաստմանը: Արդեն իսկ 5-րդ ալիքի լրատվական ծառայությանը տվել եմ մանրամասն պարզաբանում և բացի այդ, վերը նշված լրատվամիջոցի լրագրողը իմ ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Սեդա Գրիգորյանին և փորձել ստանալ պարզաբանում: Սեդա Գրիիգորյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, համագործակցել է ամերիկյան ընկերության հետ և որ, հավանաբար, իրեն խաբել են: 5-րդ ալիքին տրված հարցազրույցում Սեդա Գրիգորյանը նշել է, որ ամերիկայն այդ կազմակերպության հետ ունեն պայմանագիր և որ ինքը շատ ցավում է, որ ես նման իրավիճակում եմ հայտնվել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Սեդային և իրեն խնդրում եմ իմ հարցազրույցն ամբողջությամբ տեղադրել համացանցում: Նաև նրա համար, որպեսզի մեր թշնամիները լավ լսեն ու սերտեն մեր հնագույն քաղաքի և ՈՒրարտուի պատմությունը:

Այս խեղաթյուրող, շինծու, նենգ նյութում  ամեն-ինչ արվում է խեղել Երևանը, ներկայացնել այն որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, հայերին որպես վանդալ: Նշվում է, թե իբր հայերը հորինել են, թե Երևանը հին է Հռոմից, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն: Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դա:

Հիմա ինչու՞ եմ ես արժանացել նման պատվի ՝ լինելու միակ հայը այդ կեղծարար նյութում տեղ գտնելու համար: Ես կարծում եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ և հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի: Ինչպես գիտեք , այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ  ունեն: Դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս հերքում է Էրեբունու և Երևանի ուղիղ կապը: Հենց այս դասագրքի խեղաթյուրված քարտեզում է, որ Հայսատանի հանրապետության տարածքն ընդգրկված չէ մեր ուրարտական կայսրության կազմում, իսկ Արարատի տակ հարցականի տակ գրված է նաև ՈՒրուրուտ: Այսինքն խեղաթյուրված է Արարատ լեռան անունը: Հենց այդ դասագրքում է, որ հայերի ծագման առաջին վարկածի համաձայն մեր նախնիները Բալկաններից գաղթած գաղութարարներ են, ըստ մի շարք հեղինակավոր գիտնականների և Հայ առաքելական սուրբ եկեցու՝ աղավաղված  և խեղաթյուրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող բազմաթիվ առնացքային դրույթներ: Տիգրան Մեծի քարտեզում հեղինակը չգիտես ինչու Հայաստանի հյուսիսում գրել է Վրաստան՝ ցույց տալով ներկա տարածքը, բայց կողքը գրել Վիրք, այսինքն՝ Տիգրան Մեծի ժամանակվա անունը: Իսկ ցավոք, հեղինակը այն տեղը որտեղ որ պետք է լիներ Աղվանքը, նշել է միայն Ադրբեջան: Այսինքն, Վրաստանի դեպքում գրել է Վիրք, իսկ Ադրբեջանի դեպքում չկա Աղվանքը, այլ գրված է միայն Ադրբեջան: Չգիտես ինչու դասագրքում մտցվել է Աթաթուրքի անունը:

Ակնհայտ է, որ ես համարվում եմ այդ դասագրքի դեմ ամենակատիվ պայքարողներից մեկը: Հենց իմ մի քանի գրառումներն էին նաև, որ շատերին մատնացույց արեցին դասագրքի մի շարք վտանգավոր դրույթներ: Հետաքրքիր էր, որ երբ Հայ հեղինակավոր գիտնականների մասնագիտական եզրակացությունը հրապարակվեց Բննօրան ՀԿ-ի կայքում, հենց ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց անմիջապես անդրադարձավ այդ իրողությանը՝ հայ գիտնականներին անվանելով պսևդոպատմաբաններ:

Ակնհայտ է, որ ամերիկյան այդ կազմակերպությունը նյութը տվել է ադրբեջանցիներին, կամ ի սկզբանե այդ կազմակերպությունը եղել է կեղծ: Հիմա հարց, ինչու՞ այդ ամերիկյան կազմակերպությունը չուզեց հայ այլ ուրարտագետի հետ հարցազրույց: Ինչու՞ էին ընտրել ինձ: Ինչու՞ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում: Իմ կարծիքով, շատ պարզ: Որպեսզի «փչացնեն» ինձ: Պատկերացրեք, այդ խեղված նյութը նայում են բազմաթիվ հայեր և այս էմոցիոնալ ֆոնին նրանք տեսնում են Էրեբունի թանգարանի տնօրենին: Տրամաբանական է, որ  շատերը պետք է մտածեն, որ ինձ գումար են տվել, որ ես խոսեմ, ինձ ընակալեն որպես թշնամու ջրաղացին ջուր լցնող: Այսինքն, չի բացառվում որ թշնամին նման կերպ փորձ է անում շարքից հանել իր դեմ դուրս եկած հային:

Միևնույն է, Ձեզ չի հաջողվելու մեզնից խլել ու ջնջել մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Հաճախ նայեք Էրեբունի-Երևանի քարե անձնագրին, նայեք վիշապաքարերին, նայեք մեր խաչերին, նայեք մեր պարզ տաճարներին ու հիշեք, որ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկը համարվող Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն առ այսօր կոչվում է հայկական: Քանի Երևանի բակերում վազում են փոքրիկ Մենուաներն ու Արգիշթիները, Երևանը չի լինելու քոչվորներինը: Մենք գիտենք և Աստված մեզ հետ է...»; 

Միքայել Բադալյան ՖԲ Գրառում Էրեբունի թանգարան Ադրբեջան Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին