f

Անկախ

Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ռուս-հայկական հարաբերությունները մնում են առկախ. Միխայիլ Ալեքսանդրով


Ռուսաստանը պետք է պահանջի Ադրբեջանից հեռացնել զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչպես նաև պետք է վերադառնա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը:

Անցնող ողջ տարվա ընթացքում ռուս-հայկական հարաբերությունները շարունակեցին վատթարանալ: Դա պայմանավորված էր Ադրբեջանի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության խախտումներին Մոսկվայի համարժեք արձագանքի բացակայությամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Բաքվի վարչակարգի հետագա ագրեսիայով: Չի եղել նաև ՀԱՊԿ-ի համարժեք արձագանքը ադրբեջանական զորքերի՝ բուն Հայաստանի սահմանամերձ շրջանների օկուպացմանը: Պարզվեց նաև, որ ռուսական կողմը լիարժեք չի կատարել Երևանին զենք մատակարարելու իր պարտավորությունները: Ռուսական պաշտոնական ԶԼՄ-ներում այս ամբողջ տարվա ընթացքում գերիշխել է հայկական իշխանությունների քննադատությունը, միաժամանակ Ադրբեջանի քաղաքականության քննադատության վրա դրվել է խիստ արգելք: Ավելին, Ադրբեջանի քննադատների բերանը պարզապես փակել են, երբեմն՝ բիրտ եղանակով:

Ի պատասխան Հայաստանը դադարեցրեց համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ և սկսեց չմասնակցել նրա միջոցառումներին, ներառյալ՝ զորավարժություններին: Փոխարենը զորավարժություններ անցկացվեցին ԱՄՆ-ի հետ: Երևանը սկսեց զենք գնել երրորդ երկրներից, մասնավորապես՝ Հնդկաստանից և Ֆրանսիայից: Երևանում պաշտոնական մակարդակով նշվում էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև, և երկիրը պետք է անվտանգության ոլորտում բազմազանացնի (դիվերսիֆիկացնի) իր հարաբերությունները: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար մնացել է ընդամենը մեկ քայլ: Այնուհետև այդ ուղղության տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ Հայաստանի և Ռուսաստանի ռազմական դաշինքի խզումը և Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը:

Պետք է ասել, որ ՌԴ իշխանությունները բավական հանգիստ էին վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների հարաճուն խնդիրներին՝ կա՛մ չնկատելով դրանք, կա՛մ մտածելով, որ Երևանը պարզապես բլեֆ է անում, Հայաստանը  ճար չունի («никуда не денется»): Եվ երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հրաժարվեց Մինսկում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելուց, նոր միայն ՌԴ ղեկավարությունը սկսեց որոշ անհանգստություն դրսևորել: Ըստ երևույթին, հասկացան, որ իրավիճակը չափից ավելի հեռուն է գնացել: Ուստի ՌԴ պաշտոնատար անձինք սկսեցին անընդհատ հայտարարել, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, մոտ բարեկամն ու գործընկերը, և մենք ամենաջերմ հարաբերություններ ունենք: Հայաստանի ղեկավարության քննադատությունը կտրուկ լռեց, իսկ Փաշինյանին սկսեցին Մոսկվա կանչել՝ մասնակցելու ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին:

Սակայն այդ բոլոր քայլերը առավելապես սիմվոլիկ բնույթ ունեին, քան գործնական: ՌԴ ԱԳՆ-ն հայկական ուղղությամբ սեփական սխալների վերլուծության որևէ փորձ չարեց: Հանրային բանավեճն այդ թեմայով մինչ օրս արգելքի տակ է: Պաշտոնական Մոսկվան այդպես էլ չհրաժարվեց այն պարզունակ թեզից, թե այս ամենի մեղավորը Փաշինյանն է: Տաբուն Ադրբեջանի քաղաքականության քննադատության վրա այդպես էլ չհանվեց: Պաշտոնական գնահատական չտրվեց Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության խախտումներին Լեռնային Ղարաբաղում և հայկական տարածքների մի մասի օկուպացմանը: Ավելին, ի տարբերություն աշխարհի շատ երկրների, Ռուսաստանը մինչև հիմա պաշտոնապես չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը նախկին Հայկական ԽՍՀ-ի սահմաններով, թեպետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության  ճանաչումը ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է անընդմեջ:

Ռուս-հայկական պաշտպանական դաշինքի ամրապնդման կողմնակիցները որպես դրական ազդակ ընկալեցին Հայաստանի վարչապետի որոշումը Սանկտ Պետերբուրգում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը ներկա լինելու մասին: Այդ միջոցառումների ընթացքում տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփումները: Նաև Հայաստանին անցան ԵԱՏՄ-ի նախագահական գործառույթները, իսկ Փաշինյանը մյուս առաջնորդների հետ ստորագրեց «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թ.  և մինչև 2045 թ. տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին»: Մի խոսքով, հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը իրապես շահագրգռված է ԵԱՏՄ-ի շրջանակներում տնտեսական միավորման զարգացումով, ինչը չի կարելի ասել ՀԱՊԿ-ի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին հայտնի իրադարձություններից հետո:

Այնուամենայնիվ այդ միջոցառումներից հետո ինչ-որ թեքում դեպի լավը չի նկատվել: Ռուսաստանի պաշտոնատար անձինք շարունակում են արտահայտվել նախկին ոգով: Այսպես, ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը ТАСС-ի հետ զրույցում 2023 թվականի արդյունքների շուրջ հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում: Եվ անմիջապես անցավ քննադատությանը: «Ցավոք, պաշտոնական Երևանը, ենթարկվելով արևմտյանների հորդորներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակով ստուգված դաշինքը փոխանակում է նույնիսկ ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն անորոշ խոստումների հետ»,- ասաց դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, «ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար»։ «Մենք բազմիցս հրապարակայնորեն խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. այժմ իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ընդգծել է նա:

Իհարկե, կարելի է համաձայնել Լավրովին, որ Արևմուտքն Անդրկովկասում իր խաղն է խաղում և Հայաստանի ժողովրդի ճակատագիրը նրան հետաքրքրում է բնավ էլ ոչ առաջին հերթին: Բայց նա չպարզաբանեց, թե ինչ օգնություն է ցույց տվել Ռուսաստանը Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի պարագայում, բացի մարդասիրականից: Ինչո՞վ է դրսևորվել «ժամանակով ստուգված դաշնակցային կապը Մոսկվայի հետ»: Գուցե այն իրողությա՞մբ, որ ՌԴ ԱԳՆ-ն նույնիսկ չի պահանջել Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման վերացումը: Կամ գուցե այն հանգամանքո՞վ, որ Մոսկվան նույնիսկ չի դատարպարտել ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերականգնումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Իսկ Հայաստանի տարածքի մասնակի օկուպացիայի թողտվությունն ի՞նչ է: Իսկ գուցե այն պնդումնե՞րը, թե մենք մինչ օրս չգիտենք, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը, ուստի մեր դաշնակցային պարտավորությունները չեն գործում:

Ահա Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ արտահայտվեց նույն  սկզբունքով: Նրա խոսքով,  ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ռուսական կողմը «անտարբեր չի եղել, ձեռնարկվել են և ձեռնարկվում են քայլեր ամենաբարձր մակարդակով հետագա լարվածությունը կանխելու, իրավիճակը հսկողության տակ պահելու  համար, որպեսզի չխափանվեն խաղաղ կարգավորման գործընթացի հիմքերը: Դա է եղել և մնում է Մոսկվայի դերը տարածաշրջանում»: «Ես չեմ լսել որևէ հայտարարություն, որը կարելի լիներ դիտարկել որպես ազդակ այն բանի, որ Ռուսաստանը հրաժարվում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններից»,- ընդգծել է նա:

Ցանկալի է հիշեցնել պրն. Կոպիրկինին, որ «անտարբեր չլինելը» դաշնակցի գործառույթ չէ: Տառապողներին կարեկցանք կարող են արտահայտել տարբեր պետություններ, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունները և բոլոր «բարի կամքի մարդիկ»: Դաշնակցի խնդիրն այն է, որ իրական օգնություն ցույց տա իր դաշնակցին ագրեսիայի կանխման և հետ շպրտելու գործում: Բայց  ՌԴ իշխանությունները դա չեն արել: Իսկ Ռուսաստանի ներկայիս «իրավիճակը հսկողության տակ պահելու» գործողությունների մասին էլ առհասարակ ոչինչ հայտնի չէ: Ընդ որում, ԱՄՆ-ի և Իրանի գործողությունները տեսանելի են բոլորին, իսկ ահա ՌԴ-ի գործողությունները ծածկված են մշուշի քողով: Ճիշտ պահն է հարցնել՝ իսկ եղե՞լ են: Չէ՞ որ հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու անվերջանալի առաջարկները ոչնչի մասին են: Այդպիսի հարթակ Շվեյցարիան ու Ավստրիան էլ կարող են տրամադրել: Ահա Վրաստանն արդեն առաջարկել է: Մինչդեռ այդ երկրները Հայաստանի դաշնակիցը չեն:

Բացի այդ, պրն. Կոպիրկինի համար օգտակար կլինի իմանալ, որ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու համար որևէ հայտարարության կարիք չկա: Բավական է պարզապես չկատարել դաշնակցին պաշտպանելու պարտավորությունները: Հետևաբար, երբ նա լրագրողներին պատասխան հարց տվեց, թե ինչ է, մի՞թե Մոսկվան «պետք է ուղղակի հակահարված տար» Ադրբեջանին, ապա դա այնքան էլ տեղին չէր: Սկզբունքորեն, իհարկե, կարող էր և հակահարված տալ: Բայց նույնիսկ առանց դրա էլ կարելի էր սկզբունքային դիրք բռնել՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան և պահանջել, որ պահպանվի 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը: Բայց ռուս դիվանագիտությունը որոշեց նույնիսկ դա չանել:

Այդ կապակցությամբ փորձեմ կանխատեսել, որ 2024 թ. Հայաստանին արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելու երկու ճանապարհ է մնում, որոնք կախված կլինեն նախևառաջ Մոսկվայի վարքագծից: Առաջին ճանապարհը դաշնակցային հարաբերությունների վերականգնում է այն դեպքում, եթե ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշման մեջ սկզբունքային փոփոխություններ ձեռնակի ոչ թե խոսքով, այլ գործով: Մենք արդեն գրել ենք այդ մասին նախորդ հոդվածում, բայց արժի կրկնել:

Առաջին՝ Մոսկվան պետք է հրապարակավ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը նախկին Հայկական ԽՍՀ-ի սահմաններով և հաստատի այդ սահմանը պաշտպանելու իր պարտավորությունները:

Երկրորդ՝ Ռուսաստանը պետք է պահանջի Ադրբեջանից հետ քաշել իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչպես նաև վերադառնա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը: Վերջինս նշանակում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից, նորից այդ տարածքների հսկողությունը հանձնի ռուսական խաղաղապաներին և պայմաններ ստեղծի ղարաբաղցի փախստականների տուն վերադառնալու համար: Մոսկվան նաև պետք է պահանջի ազատել ադրբեջանական բանտերից Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներին, որոնք ձերբակալվեն են հորինված ահաբեկչության  մեղադրանքով:

Երրորդ՝ Մոսկվան պետք է ապաշրջափակի Հայաստան զենքի մատակարարումը և անգամ օգնի Հայաստանին զինվելու (օրինակ՝ վարկերով ռազմական տեխնիկա գնելու համար), որպեսզի նա ի վիճակի լինի ինքնուրույն դիմակայելու ադրբեջանական ագրեսիային, ոչ թե  իրավիճակի յուրաքանչյուր սրման դեպքում ապավինի Ռուսաստանի ռազմական օգնությանը:

Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, որ Ադրբեջանը դրական կարձագանքի Մոսկվայի պահանջներին և անմիջապես կնետվի կատարելու դրանք: Նմանապես դա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է անհապաղ ուժ կիրառի, որպեսզի հարկադրի Ադրբեջանին կատարել վերոհիշյալ պահանջները: Բայց քաղաքականության մեջ նման դիրքորոշման հստակ ձևակերպումը նույնպես շատ բան է նշանակում, ինչը ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել ՌԴ ԱԳՆ-ում՝ հրապարակային դիվանագիտության փոխարեն գերադասելով անդրկուլիսյան ինտրիգներն ու իրար մեջ պայմանավորվածությունները: Իսկ դա, ինչպես տեսնում ենք, հանգեցնում է մի ձախողումից մյուսին: Ուստի նշված «նվազագույն ծրագրի» սոսկ բարձրաձայնումն իսկ դրականորեն կազդի հասարակական տրամադրությունների վրա Հայաստանում և կհրի նրանց Ռուսաստանի կողմը:

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման երկրորդ սցենարը կարելի է դիտարկել բացասական ռուսական ազգային շահերի տեսանկյունից: Ըստ այդմ՝ Մոսկվան կշարունակի իր նախկին գիծը Հայաստանի նկատմամբ, երբ դաշնակցի անվտանգության ապահովման իրական գործերի փոխարեն արվում են երկարաշունչ դեմագոգիկ հայտարարություններ հավերժական բարեկամության, գործընկերության և դաշնակցության մասին: Այդ պայմաններում ջղագրգռությունը հայ հասարակությունում կաճի, և այնտեղ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության կոնսենսուս կձևավորվի որպես առաջին քայլ: Փոխարենը Հայաստանը կփորձի Վաշինգտոնից և Արևմուտքից որոշ արտոնություններ ստանալ, օրինակ՝ զենքի արտոնյալ  մատակարարումներ կամ վարկեր  գնումների համար:

Միաժամանակ Հայաստանը կզարգացնի հարաբերություններն Իրանի հետ՝ խաղալով Վաշինգտոնի ու Թեհրանի հակասությունների վրա և հասկացնելով, որ ստիպված է ռազմա-քաղաքական դաշինքի դիմել նրա հետ, ով ավելին կառաջարկի: Ակնհայտ է, որ Իրանը չի ցանկանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում Հայաստանում, և որպեսզի դա թույլ չտա, պատրաստ կլինի որոշ երաշխիքներ առաջարկելու Երևանին: Կարելի է ասել, որ այդպիսի երաշխիքներ Թեհրանն արդեն ներկայացրել է՝ հանդես գալով Հայաստանով արտատարածքային «զանգեզուրյան միջանցքի» դեմ: Իրանը նաև հաստատել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է նրա սահմանների փոփոխությանը:

Ամերիկացիներն էլ հետ չեն մնում: Նրանք նույնպես հրապարակորեն հանդես են եկել Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին և լուրջ հետևանքներով են սպառնացել Ադրբեջանին հայկական տարածքների դեմ հետագա ագրեսիայի դեպքում: ԱՄՆ Կոնգրեսը, օրինակ, արդեն արգելափակել է զենքի մատակարարումը Ադրբեջան, իսկ կոգրեսմենները կոչ են արել ԱՄՆ նախագահին քրեական գործ հարուցել Ալիևի վարչակարգի դեմ Լեռնային Ղարաբաղում արված հանցագործությունների համար: Ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա՝ ԱՄՆ-ն ստիպում է Բաքվին արագ խաղաղություն կնքել Երևանի համար ընդունելի պայմաններով և այդպիսով ձեռք բերել Հայաստանի գլխավոր բարեկամի կարգավիճակ:

Եվ այդ խաղում միայն ռուսական «փայլուն» դիվանագիտությունը, այն էլ Հայաստանում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների առկայության պարագայում, հայտնվեց «փայլուն մեկուսացման» մեջ: Եթե ՌԴ ԱԳՆ-ի անօգնական թրթռոցներն այդ ուղղությամբ այսուհետև էլ շարունակվեն, ապա բացասական սցենարը ռուս-հայկական հարաբերություններում անխուսափելի կդառնա: Հայաստանն այդ սցենարից գրեթե բան չի ստանա: Այն, որ Արևմուտքն այդ երկիրը համարում է խաղաքար իր աշխարհաքաղաքական խաղում, կասկած չի հարուցում: Սակայն Ռուսաստանը հաստատ պարտված կլինի, քանի որ վերջնականապես դուրս կմղվի տարածաշրջանից: Անդրկովկիասի ճակատագիրը հետագայում կտնօրինեն ուրիշ երկրներ և հաստատ դա կանեն ոչ հօգուտ ռուսական շահերի:

Միխայիլ Ալեքսանդրով

Ռազմա-քաղաքական հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր

Աղբյուրը

 

Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան Ադրբեջան ՀԱՊԿ ԵԱՏՄ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին