Այսօր, պատահականորեն տեսա, թե ինչ է ասել գարշապետը , դեկտեմբերի 25-ին,ԵԱՏՄ գագաթնաժողովում․ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»:
Պատկերացնում եմ, թե այս խոսքերը լսելիս, ինչպիսի դեմքեր են ընդունել հավաքի մասնակիցները։ Կարծում եմ, ավելորդ է ընթերցողին բացատրել, որ ցանկացած տնտեսական միավորման մեջ առաջին, եթե ոչ միակ գործոնը հենց աշխարհաքաղաքականությունն է։ Որպես քաղաքատնտեսական միավորում ստեղծվեց Եվրոպական Միությունը (ԵՄ), զուտ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված, հավաքական արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ։ Հայտնի փաստ է, որ ԵԱՏՄ-ի հիմնադրման միակ գործոնը եղել է աշխարհաքաղաքական է, տնտեսական համագործակցության անվան տակ։
Կապ չունի, սա տգիտությու՞ն է, թե՞իր կարճ խելքով, արևմտամետամետության հերթական դրսևորում։ Ամեն դեպքում, այս խոսքերը, որպես տգիտության ռեկորդ հավակնում են տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում։