Ուրբաթ օրը Ուկրաինայի տարածքին ռուսաստանյան բանակի իրականացրած զանգվածային հրթիռային հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել պաշտոնական ուղերձով։
Բայդենը հայտարարել է, այս գրոհը «խիստ հիշեցում է աշխարհին, որ այս ավերիչ պատերազմից մոտ երկու տարի անց էլ Պուտինի նպատակը մնում է անփոփոխ։ Նա ձգտում է ոչնչացնել Ուկրաինան և ստրկացնել նրա ժողովրդին», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին հնարավորինս արագ քվեարկել 2024 թվականի Ուկրաինային օգնության նոր փաթեթին հավանություն տալու օգտին։