f

Անկախ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Գրառումը սկսենք օրվա ցնցող մեջբերումից, որի հեղինակը պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն է։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է հետևյալը․ «Ավելի շատ բացասական իրողությունների վրա են կենտրոնանում, բայց դասագիրքն իր դրական կողմերն էլ ունի․․․» տես հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ։ 11:20 ր-11:27 ր

Այսօր դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն իր հերթին հայտարարեց հետևյալը․ «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Նշվել է նաև, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։

Ավելի կարճ, այս պահին այսպիսի մի պատկեր ունենք․ սխալներն այնքան շատ են, որ առանձին ներդիր է տպագրվելու, այսինքն լինելու է դասագիրք՝ սխալների ուղղումով։ Սա բացառիկ երևույթ է համաշխարհային հանրակրթության մեջ։

Բացառիկության պահով այս պահին ինձ հատկապես հուզում է երևույթի մեկ այլ կողմը՝ բարեկրթության բացակայությունը։

Ոչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ոչ դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, ոչ էլ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը թույլ տված ու իրենց կողմից ընդունված աններելի սխալների համար, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ներողություն չեն հայցել աշակերտներից, ուսուցիչներից ու ծնողներից։

Ստացվում է, որ սխալներով, այդ թվում ուղղագրական սխալներով, դասագիրք գրելն ու տպագրելը, հետո էլ դրան ներդիր կցելը, շատ սովորական երևույթ է ու դրա համար չարժի էլ ներողություն խնդրել։

Միմիայն արդարացումներ պարունակող մեկ ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Վահրամ Սողոմոնյանը մոռացավ հիշատակել, որ վերջերս ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդունել է մեկ անձի կողմից դասագիրք հեղինակելու որոշման սխալ լինելը և որ հետագայում ձեռնպահ են մնալու այդպիսի քայլերից։ ՍԽԱԼՆ ընդունել է, բայց այդ սխալի բերած հետևանքների համար դեռևս ներողություն չի խնդրել։

Այս դասագիրքը, այս տեսքով, ՉԻ ԿԱՐՈՂ կիրառվել դպրոցում, որքան էլ որ ԿԳՄՍ-ն կփորձի զարտուղի ճանապարհներով ապահովի դրա հետագա օգտագրծումը։

Հայկ Դեմոյան ՖԲ Գրառում «Հայոց պատմություն» դասագիրք Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին