f

Անկախ

Ավելի քան 88 մլն դրամի կրիպտոարժույթի համակարգչային հափշտակություն է տեղի ունեցել. գործն ուղարկվել է դատարան


Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝  ավելի քան 88 մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։ Անկախը տեղեկանում է ՔԿ-ից։

2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի բնակիչ Օ․Կ․-ն ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող կրիպտոարժույթային դրամապանակից իր համար անհայտ հանգամանքներում հափշտակվել է 236.000 ԱՄՆ դոլար արժողության 129 «էթերիում» (Ethereum) տեսակի կրիպտոարժույթ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հիշյալ հափշտակությունը կատարել է  Երևանի 36-ամյա բնակիչը։

Մասնավորապես, վերջինս լինելով մասնագիտությամբ ծրագրավորող,  2023 թվականի մարտի 19-ին համակարգչային համակարգի նկատմամբ ապօրինի եղանակով, ներգործելու միջոցով հասանելիություն է  ստացել Օ․Կ․-ի կրիպտոարժութային դրամապանակին, դրանում առկա 88.303.352 ՀՀ դրամին համարժեք 129 «էթերիում»  տեսակի կրիպտոարժույթը փոխանցել իր կրիպտոդրամապանակին և հափշտակել այն։

Այնուհետև, կանխիկացման նպատակով 2023 թվականի մարտի 19-ին և հունիսի 25-ին հափշտակված 129 էթերիում տեսակի կրիպտոարժույթից տղամարդը համապատասխանաբար 9 և 20 էթերիում փոխանցել է ամերիկյան ընկերությանը պատկանող իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին։ Ապա նշված ընդհանուր 29 էթերիումի մի մասը փոխակերպել է դաշ (DASH), մյուս մասը՝ ռիփլ (XRP) տեսակի կրիպտոարժույթներով ու հաշվից ելքագրել։

Փոխակերպված ռիփլ տեսակի կրիպտոարժույթը թվով 3 փոխանցմամբ նախ փոխանցել է «Բինանս» ընկերության իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին, այնտեղից էլ տարբեր՝ ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հաշվեհարամների։

Երևանի 36-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով՝  2 ամիս ժամկետով, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամ գրավով։

Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ փոխհատուցել է պատճառված վնասը։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Վերոնշյալը կրիպտորաժույթի հափշտակության՝ դատարան ուղարկվող առաջին քրեական վարույթն է։

կրիպտոարժույթ հանցագործություններ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին