f

Անկախ

Մշակույթի գործիչները լռում են, որովհետև վախեցած են, չեն ուզում հարվածի տակ լինել. Տիգրան Ներսիսյան


ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի ցանկությունն է՝ 2024-ը չլինի կորուստների տարի, ինչպես 2023-ն է, չլինի  ազգային արժեքների ոտնահարման ու հաղթանակների, ձեռքբերումների արժեզրկման տարի։ Սակայն, որպեսզի 2024-ը տարբերվի 2023-ից՝ նախ և առաջ անհրաժեշտ է օրվա իշխանության փոփոխություն։

Panorama.am-ի հետ զրույցում նա խոսեց իր ցանկությունների և մշակութային գործիչների՝ շատ հաճախ լռելու ու երկրում տեղի ունեցողի մասին չբարձրաձայնելու հարցերի շուրջ։ 

Ամփոփելով՝ 2023 թվականը, Տիգրան Ներսիսյանը գրել է. 

«2023թ․դեկտեմբերի 29 . Կարող ենք ամփոփել տարին .
Հայրենիքի՝ Արցախի կորուստ․
Թշնամու զորքեր Հայրենիքի տարածքում․
Ցեղասպանված գաղթական հայրենակիցներ․
Բազմաթիվ զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիներ․
Գերիներ, անհետ կորածներ, թշնամու բանտերում հայեր․
Ազգային արժեքների ոտնահարում, ոչնչացում․
Հաղթանակների, ձեռքբերումների, հերոսների արժեզրկում․
Դատական, իրավական համակարգի տոտալ ապականում․
Քաղբանտարկյալների օրեցօր աճող անուն ազգանուններ․
Գիտության, Մշակույթի, Կրթության համատարած խեղում․
Համակարգված թալան, բանդայի ու յուրայինների հարստացում․
Եվ այս ամենը իրականացնող ՝ թշնամի, ազգադավ, հայրենավաճառ իշխանություններ՝ Հայրենիքի սրտում․

հ․գ․ ծափ ծլնգոց,
տաշտլը տմբլը,
տոնածառը դրածա,
հարյուր հազար լամփուշկեն վառած ա»։

Իսկ ահա Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, թե ինչպիսին կուզի տեսնել եկող՝ 2024 թվականը։

Տիգրան Ներսիսյան- Իմ ցանկությունն է, որ 2024-ին մեր երկիրը լինի անվտանգ, ապահով,  որտեղ ամեն ինչ հանգիստ է,  թշնամու զորքերը չլինեն մեր տարածքներում։ Արցախի հարցը փակված չէ ու փակված չպետք է լինի, ուզում եմ այդ հարցի լուծումը գտնենք։ Սա է կարևոր։

Իմ մաղթանքն է մեր ազգին, հայրենիքն, իմ հայրենակիցներին՝ 2024 թվականը չլինի կորուստների, անկումների տարի, ինչպիսին ունեցանք 2023-ին՝ կորցնելով մեր  հայրենիքը՝ Արցախը։ Փափագում եմ տեսնել իմ երկիրն անվտանգ, առաջ գնացող, ազգային արժեքները կրող, բոլորի կողքին կանգնած լինի մեր եկեղեցին, կարողանանք կառուցել մեծ, հաջողակ ու բարգավաճ, ամենակարևորը՝ անվտանգ երկիր։

Panorama.am-Ձեր ցանկությունները ո՞ ր դեպքում կիրագործվեն։

Տիգրան Ներսիսյան-Դա կարող է իրագործվել միայն մի պայմանով՝ այսօրվա իշխանությունները հեռանան, իրենց դիրքերը զիջեն, իշխանության գան ազգային, մտահոգ ուժեր և այս բոլոր հարցերի ուղղությամբ սկսեն աշխատել։ Միայն այս դեպքում է հնարավոր հասնել հաջողության։

Panorama.am- Հնարավոր համարո՞ւմ եք իշխանափոխությունը։

Տիգրան Ներսիսյան-Ոչ թե հնարավոր է, այլ պարտադիր պայման է, պետք է իրականացնել օր առաջ, վայրկյան առաջ։

Panorama.am-Տարին ինչպիսի՞նն էր մշակութային գործիչների համար։

Տիգրան Ներսիսյան-Մշակութային գործիչների համա՞ր... Նայած մշակույթի գործիչ։ Կան մշակույթի գործիչներ, որոնք իրենց համար ստեղծագործում են, իրենց ուրիշ ոչինչ չի հուզում՝ ոչ երկրի վիճակը, ոչ պրոբլեմները։ Կան մշակութային գործիչներ, որոնց համար դա կարևոր է և, բնականաբար, դա անդրադառնում է  իրենց գործի վրա։

Մշակույթի գործիչները պետք է արտահայտվեն, կարծիք հայտնեն, խոսեն պրոբեմների մասին, արծարծեն այդ հարցերը։

Panorama.am-Ինչո՞ւ են հիմնականում լռում։ Հաճախ ենք դժգոհություններ լսում, որ մշակույթի գործիչները, որոնց խոսքն ավելի արժեքավոր է քաղաքացու համար, լռում են։

Տիգրան Ներսիսյան-Վախեցած են, կաշկանդված են, մտածում են՝ իրենց խոսքը կարող է խնդիրներ առաջացնել իրենց գործունեության մեջ։ Նման օրինակներ ունենք, որ իրենց նեղում են, արգելքներ են դնում։ Մտածում են՝ արժի արդյոք արտահայտվել, խոսել ու կարծիք հայտնել։ Դա է պատճառը, որ շատերը լռում են, չեն արտահայտվում և արդյունքում ունենք այս պատկերը։

Մշակույթի այն գործիչները, որոնք արտահայտվում են, կարծիք հայտնում, թիրախի տակ են, հարձակման են ենթարկվում։

Panorama.am-Դուք նույնպես քննադատողներից եք։ Ձեզ վրա ճնշում զգացե՞լ եք թատրոնի տնօրինության կամ մշակույթի ոլորտը համակարգող պետական մարմնի կողմից։

Տիգրան Ներսիսյան-Ոչ, ուղղակիորեն չեմ զգացել։ Առաջին հարվածը, որ կրել եմ՝ Հանրային հեռուստաընկերությունն ինձ հետ պայմանագիրը չերկարացրեց։ 

Դա արվում է թողարկված, չերևացող, որպեսզի ակնհայտ չլինի։

Panorama.am-Բայց, փաստորեն, շատերին լռեցում են այդ ճնշումներով։

Տիգրան Ներսիսյան-Այո, վախենում են, չեն ուզում հարվածի տակ լինել։ Հանգիստ, լոյալ վիճակը, չարտահայտվելը, կարծիք չհայտնելը շատ ավելի կոմֆորտային է։

Ասում են՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Ի՞նչ է նշանակում քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դու քաղաքացի՞ ես, կարծիք ունե՞ս, կարո՞ղ ես հայտնել քո կարծիքը որպես քաղաքացի։ Քեզ հուզո՞ւմ է քո հայրենիքի վիճակը, այն, ինչ կատարվում է  քո շուրջ, քո հայրենակիցների շուրջ։ Ինչպե՞ս կարող է այդ ամենը չհուզի այն էլ մշակույթի գործչին, մտավորականին։ Դա գալիս է միայն նրանից, որ իրենք վախենում են, որովհետև տեսնում ենք, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ, մարդիկ, որոնք ճնշումների են ենթարկվում։ Այդ ամենը մեզ հետ ակնհայտ կատարվում է։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Հարցազրույցի որոշ հատվածներ՝ ձայնագրությամբ։ 

Տիգրան Ներսիսյան հարցազրույց Իշխանափոխություն արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան Տեսանյութ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին