f

Անկախ

Արարատի ձկնաբուծարաններում ինֆեկցիոն հիվանդություն է հայտնաբերվել


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է Նիկոլ Փաշինյանի հանրապետությունում գործող ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանձնարարականի հիման վրա անցկացված անասնահմաճարակային մշտադիտարկման արդյունքները:

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 85 ձկնաբուծարաններում (Արարատի՝ 60, Արմավիրի՝ 12, Արագածոտնի՝ 1, Գեղարքունիքի՝ 5, Կոտայքի՝ 4, Շիրակի 2 և Վայոց Ձորի 1) իրականացված միջոցառումները բացահայտել են հետևյալ պատկերը.

ձկնաբուծական տնտեսություններում կիրառվող բոլոր՝ թե ներմուծված և թե տեղական արտադրության տարբեր հասակային խմբերի համար նախատեսված կերերը ունեցել են համապատասխանության սերտիֆիկատներ, եղել են մակնշված:

Փորձաքննությունների անցկացման նպատակով՝ իրականացվել է ձկան նմուշառում, որի արդյունքներով հայտնաբերվել են խախտումներ և անհամապատասխանություններ: Այսպես՝

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Մանրէաբանական ցուցանիշներ

«Պլանետա ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում հայտնաբերվել է ԱՑԽՄ և ախտածին ա/թ սալմոնելաներ, «Էլմար» ՍՊԸ-ի և «Կրիստալ ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):

Ինֆեկցիոն հիվանդություն

Ա/Ձ Աննա Ասատրյան, Ա/Ձ Մարտին Եվրեյան, Ա/Ձ Նորայր Բարսեղյան, «Ալեքս ֆիշ» ՍՊԸ, «Պլանետա ֆիշ» ՍՊԸ, «Բլեք դայմոնդ» ՍՊԸ, «Էլմար» ՍՊԸ, «Կրիստալ ֆիշ» ՍՊԸ, «Սպիտակ դելֆին» ՍՊԸ, «Հովհերմ» ՍՊԸ, «Բիգամա ֆրութ ՀՌ ՀՁ» ՍՊԸ, «Էկո ֆիշ» ՍՊԸ ձկնաբուծական տնտեսություններից վերցված նմուշներում հայտնաբերվել են ինֆեկցիոն հիվանդության՝ Aeromonas hydrophila / caviae, հարուցիչներ։

Մակաբուծային հիվանդություն

«Հովհերմ» ՍՊԸ ձկնաբուծարանից վերցված նմուշում հայտնաբերվել է դիպլոստոմոզ, իսկ «Սպիտակ դելֆին» ՍՊԸ-ի նմուշներում՝ իխտիոթիրոզ։

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Մանրէաբանական ցուցանիշներ

«Հայր և որդի Բունիաթյաններ» և «Իշխանալիճ» ՍՊԸ-ներ-ից վերցված ձկան նմուշներում հայտնաբերվել է՝ ԱՑԽՄ։

Այլ տնտեսություններում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հայտնաբերված հիվանդությունների և շեղումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին Տեսչական մարմնի տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, խորհուրդներ՝ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև պարբերաբար ախտահանություններ իրականացնելու ուղղությամբ։

Հայաստան ձկնաբուծարան

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ավելին
Ավելին