f

Անկախ

Կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, բայց պետք է թացը չորից տարբերել. ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին


Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Sputnik Արմենիա ռադիոկայանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել է 30 օրով կասեցնել  Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։

ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։

Նա ընդգծեց, որ կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, առանձին անհատների հայտարարություններ, կարող են լինել անձնական գնահատականներ, որոնք չեն նպաստում երկկողմ հարաբերությունների առողջացմանը. «Սակայն կարծում եմ, որ պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքները, որոնք ինչ-որ առումով հուզական են, երբեմն ոչ ճիշտ, անհավասարակշիռ գնահատականներ են պարունակում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ խոսքը մեկ մարդու ոչ հավասարակշռված, հայհոյախառն արտահայտությունների մասին չէ, ռուսական հանրային ալիքներով ուղղակի վիրավորանք է հնչում, Հայաստանն ու հայերին անվանում են դավաճան, թշնամի եւ այլն, դեսպանն արձագանքեց. «Երբ խոսքը պետական քաղաքականության մասին է, ապա պետք է կողմնորոշվել ոչ թե փորձագետների, լրագրողների կարծիքներով, այլ այն դեսակետներով, որը ներկայացվում է երկրի ղեկավարության կողմից: Դուք ոչ մի օրինակ չեք գտնի, որ Ռուսաստանի նախագահը, նրա մամուլի քարտուղարը թեկուզ ինչ-որ ոչ կոեկտ, ոչ կառուցողական որակումներ թույլ տված լինեն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվենք դրանով»:

Կոպիրկինը կարծում է, որ իրականում հեշտ իրավիճակ չէ, զգացմունքները շիկացած են։ Սա իր բացատրությունն ունի. երկու երկրների հարաբերությունները պարզապես միջպետական հարաբերություններ չեն։ Կան որոշակի ակնկալիքներ, կան կարծրատիպեր, փոխգործակցության, եղբայրական կապերի ավանդույթներ։ Այս բոլոր գործոնները չեն կարող չազդել հուզական ֆոնի վրա:

«Կան որոշակի մտահոգություններ, թյուրիմացություններ։ Դա, բնականաբար, վատ է, բայց դա այն բանի հետևանքն է, որ մարդկային բաղադրիչը շատ ուժեղ է արտահայտված հարաբերություններում: Մարդկային գործոնն առավելություն է, բայց երբեմն նման իրավիճակներում կարող է այսպիսի զգացմունքային պոռթկումներ առաջացնել: Այս շատ հակասական իրավիճակում շատ կարևոր է թացը չորից տարբերել։ Պետք չէ անտեսել նաև երկու երկրների հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ մտցնելու փորձերը»,- ընդգծեց Կոպիրկինը:

Հայաստան Սերգեյ Կոպիրկին

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին