f

Անկախ

Խոսել տնտեսության մասին, առանց քաղաքականության, չի ստացվի. Անդրեյ Չուպրիգինը Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ին վերաբերող հայտարարության մասին


«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) համաշխարհային տնտեսության ու քաղաքականության ֆակուլտետի ավագ դասախոս Անդրեյ Չուպրիգինը Alpha News-ի հետ զրույցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը շարունակում է Եվրասիական տնտեսական միությունն (ԵԱՏՄ) ընկալել որպես տնտեսական միավորում, որը չպետք է քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգեր ունենա:

«Փաշինյանն այժմ վարվում է ինչպես երկու տիրոջ ծառա: Գուցե սա շատ կոպիտ է հնչում, բայց մենք նկատի ունենք պատկերավոր արտահայտությունը: Մի կողմից՝ նա արդեն շատ անգամ հերոսաբար հայտարարել է, որ Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի առջև, գրեթե մատնել է նրան բախտի քմահաճույքին: Մյուս կողմից՝ Փաշինյանը լավ էլ հասկանում է, որ Բրյուսելը շատ ավելի հեռու է, քան Մոսկվան, և Բրյուսելն առանձնապես հատուկ գործիքներ, ըստ էության, չունի, որպեսզի դժվարին պահին օգնության հասնի Հայաստանին: Ուստի ռազմավարության տեսանկյունից հազիվ թե նպատակահարմար լինի վերջնականապես խզել հարաբերությունները Մոսկվայի հետ: Յուրաքանչյուր տնտեսական օրակարգ այսպես թե այնպես ընթանում է քաղաքականին զուգահեռ»,- նշել է Չուպրիգինը:

Փորձագետի կարծիքով՝ «Փաշինյանը փորձում է ապացուցել Ռուսաստանին, որ «բնավ էլ ընտանիքից չի հեռանում», իսկ Բրյուսելին ջանում է ցույց տալ, որ քայլում է դեպի իրենց կողմը»:

«Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում ճիշտ երկխոսություն վարել Բաքվի հետ և շարունակ օգնականներ է փնտրում կա՛մ Եվրոպայում, կա՛մ Մոսկվայում, կա՛մ Թուրքիայում, բայց չի գտնում: Ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Փաշինյանն անգիտակցաբար վարվում է մարդու տալու աղջկա պես և նայում է, թե ով ավելի շատ կառաջարկի որպես օժիտ: Այսօր նա ասում է մի բան, վաղը՝ մի ուրիշ բան, իսկ վաղը չէ մյուս օրը ժամանում է Պետերբուրգ և ասում է, որ եկել է խոսելու տնտեսության մասին: Բայց խոսել տնտեսության մասին՝ չխոսելով քաղաքականությունից, չի ստացվի, որովհետև դրանք երկու քույր են, որոնք քայլում են ձեռք ձեռքի տված»,- ամփոփել է Չուպրիգինը:

 

Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան ԵԱՏՄ

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին