f

Անկախ

Կենցաղային ապրանքներ ձեռք բերելու նվեր-քարտեր՝ արցախցի ընտանիքներին


Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 ընտանիք դարձել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության «Առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ արցախցիների համար» ծրագրի շահառու:

Ծրագրի շրջանակում նրանց տրվել է 100.000-300.000 դրամ գումարի նվեր-քարտեր (կախված ընտանիքի անդամների թվից), որով ընտանիքները կարող են կենցաղային ապրանքներ ձեռք բերել:

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիներից շատերն արագ տեղահանման պատճառով չեն հասցրել գրեթե ոչինչ տեղափոխել իրենց հետ, ուստի ստիպված են կենցաղային բազմաթիվ դժվարություններ հաղթահարել իրենց ժամանակավոր բնակության վայրերում: Հաշվի առնելով  այս  իրողությունը և  նպատակ ուենալով մեղմել արցախցի ընտանիքների խնդիրները՝ «Մենք ենք մեր սարերը», իր նվիրատուների աջակցությամբ, նախաձեռնել է այս ծրագիրը:

Օրերս  գործակալության ներկայացուցիչներն այցելել են Տաթև խոշորացված համայնքի բոլոր յոթ բնակավայրերում տեղեկայված արցախցի ընտանիքներին և նրանց տրամադրել նվեր-քարտերը:

«Ծրագրի շահառուների հետ շփվելով տեսանք, թե որքան կարևոր  նշանակություն ունի նրանց համար այս աջակցությունը: Սա գործակալության փոքր, բայց շատ կոնկրետ  խնդիր լուծող ծրագրերից է: Մարդիկ Արցախում են թողել իրենց ողջ ունեցվածքը եւ բազմաթիվ կենցաղային խնդիրների հետ են բախվում ամեն օր: Մենք ուրախ ենք գոնե ինչ-որ չափով թեթևացնել նրանց հոգսերը, և  ամեն ինչ անելու ենք՝ շարունակելու  Ռուբեն Վարդանյանի սկսած գործը»,-ասում է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

Տաթեւ խոշորացված համայնքում ապաստանած արցախցի երեխաներին նաև ամանորյա նվերներ են մատուցվել՝  հաշվի առնելով, որ  տեղահանության հետեւանքով նրանք Արցախում են թողել իրենց տոնածառերը, խաղալիքներն ու գրքերը:

«Երեխաները ստիպված են եղել իրենց աչքերով տեսնել ու զգալ բռնի տեղահանման ողջ դաժանությունն ու դժվարությունները:  Մենք փորձում ենք  մեր ծրագրերի միջոցով օգնել, որպեսզի նրանք կարողանան վերականգնվել և անհոգ մանկություն վերադառնալ: Դա «Մենք ենք մեր սարերը» գործակալության առաջնահերթություններից է, եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ծրագրերը նաեւ 2024-ին: Եվ մեր կոչն ու հորդորն է բոլորին՝ միավորել ջանքերը եւ ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների դեմքին նորից ժպիտը թեւածի»,-նշում է   գործակալության   ծրագրերի  ղեկավար Նարինե Աղաբալյանը:

բարեգործություն արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին