Դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21:30-ի սահմաններում Դողս գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes, Ford Transit և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։
4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։