Հանրության շրջանում Արցախի հարցը փակված չէ, թեև ամեն ինչ արվում է, որ հանրությունը մարսի և փակված համարի Արցախի հարցը։ Tert.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
«Իրար հաջորդող սթրեսներն այնքան մեծ ազդեցություն են թողել, որ հանրությունը չի կարողանում հասկանալ իր անելիքները, բայց իմ տպավորություններով նրանց ընկալումներում Արցախի հարցը փակված չէ։ Պետք է այս ուղղությամբ աշխատանքներ տարվեն, որպեսզի հանրության միտքը բերվի տրամաբանության դաշտ»,- նշեց նա։