f

Անկախ

Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին


Հայաստանում դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա գիշերը, ձյուն չի լինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

 

«Ո՛չ Նոր տարվա գիշերը, ո՛չ էլ ցերեկը ձյուն չի լինի։ Առաջիկա 5-6 օրը տեղումներ չեն լինի, որովհետև անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում ենք»,– ասաց Սուրենյանը։

 

Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում մինչև +17.5 աստիճան է գրանցվել, ինչը հայաստանյան օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է եղել դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։

Սուրենյանի խոսքով` Հայաստանն առաջիկա 5 օրերին դեռևս արևադարձային տաք օդի ալիքի ազդեցության գոտում է լինելու` Սյունիքի հովտային գոտում մինչև 20 աստիճան տաքություն կդիտվի, Տավուշի ցածրադիր հատվածներում և Արարատյան դաշտում` մինչև 15-16 աստիճան։ Դեկտեմբերի 29-ին` գիշերային ժամերին, մոտ 3-4 աստիճանով կցրտի, բայց ցերեկը ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։

Այժմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 10-12 աստիճանով։ Սուրենյանն այս իրավիճակը բացատրում է 2 կոմպոնենտով` համաշխարհային գլոբալ տաքացմամբ, և որ Հայաստանն այժմ տաք ցիկլում է։

 

2024 թվականի հունվարի վերաբերյալ կանխատեսումները կլինեն դեկտեմբերի 29-ին։

Եղանակը Հայաստանում եղանակի տեսություն Գագիկ Սուրենյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին