f

Անկախ

Պարզվեց՝ Ղարաբաղի հայաթափումը նաղդ էր, իսկ Արեւմուտքի աջակցությունը՝ նիսյա, որն էդպես էլ մնաց նիսյա. Լևոն Զուրաբյան


Նիկոլ Փաշինյանը համոզված էր, որ Արեւմուտքն այնքան հզոր է, որ կկարողանա Ադրբեջանին եթե ոչ ծնկի բերել, գոնե ստիպել Հայաստանի համար նպաստավոր պայմաններով ստորագրել խաղաղության պայմանագիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ընդ որում, ինքը ի սկզբանե գիտեր, որ դրա գինը Ղարաբաղից հրաժարվելն է: Այսինքն ինքը պետք է Ղարաբաղից հրաժարվեր, որի արդյունքում թուլանում են Ռուսաստանի դիրքերը, Արեւմուտքն էլ պետք է աջակցեր: Արեւմուտքն աջակցեց զուտ դիվանագիտական առումով, բայց երբ գործը հասավ բուն մշակված պլանի իրագործմանը, պարզվեց, որ Արեւմուտքի ազդեցությունն ունի շատ լուրջ սահմանափակումներ եւ սահմաններ:

Պետք է լինել Նիկոլ Փաշինյան, որ այդ ամեն ինչը իրականանալուց հետո նոր հասկանաս, թե ինչ աղետալի սխալ ես կատարել: Այսինքն միակողմանիորեն զոհաբերել ես Ղարաբաղը ինչ-որ ակնկալիքներով, որ Արեւմուտքը իր լծակները կգործածի Ադրբեջանի վրա: Պարզվեց, որ Ղարաբաղի հայաթափումը նաղդ էր, իսկ նիսյան էդպես էլ մնաց նիսյա»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, Փաշինյանը հավատացել է քարոզչությանը, որ Ռուսաստանը պարտված է, Արեւմուտքը միավորվել է, ՌԴ-ին ծնկի է բերելու. «Ինքը դրան հավատալով դրեց խաղադրույք Արեւմուտքի վրա, մերժեց Ռուսաստանին որպես  թուլացող, հեռացող, անկարող մի միավորի, իսկ հետո, երբ պարզվեց՝ իրականությունն այնքան էլ չի համապատասխանում պրոպագանդայի պնդումներին, հիմա ուշացած նա փորձում է վերաշտկումներ նել՝ հասկանալով, որ Ռուսաստանը ոչ մեռած , ոչ ծնկի է բերած, դեռ մի բան էլ նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը, եւ այսօր ամբողջ աշխարհը խոսում է Ուկրաինայի անխուսափելի պարտության մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը չպետք է խաղադրույք դնի որեւէ կողմի վրա:

Լևոն Զուրաբյան Նիկոլ Փաշինյան արցախցի բռնի տեղահանվածներ Արևմուտք Ռուսաստան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին