f

Անկախ

41-ամյա կինը տարբեր մարզերի 32 գյուղացիներից խարդախությամբ շուրջ 22 մլն. դրամի խոշոր եղջերավոր անասուններ և այլ ապրանքներ է հափշտակել


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի 41-ամյա բնակչուհու կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու բազմաթիվ դեպքերը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննությամբ պարզվել են խարդախությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը:

Քննությամբ հիմնավորվել է, որ 41-ամյա կինը, 2020-2023թթ. ընթացքում, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միջոցով, Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հիմնականում գյուղաբնակ ընդհանուր 32 ֆիզիկական անձանցից, հափշտակել է ընդհանուր առմամբ 22.137.800 ՀՀ դրամ գումարի գույք:

Մասնավորապես՝ վերջինս պարզելով, որ նշված մարզերի կոնկրետ բնակիչներ ունեն վաճառքի ենթակա խոշոր եղջերավոր անասուններ, նրանց մոլորության մեջ գցելու նպատակով դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը, գոյություն չունեցող կեղծ տվյալներ է հաղորդել 26 դեպքում իր կողմից իբրև թե ՀՀ զինված ուժերին և քրեակատարողական հիմնարկներին, իսկ երեք դեպքում՝ սննդի ընկերությանը մսի մատակարար լինելու մասին՝ խոստանալով ապրանքի դիմաց վճարել մատակարարելուց ստացված գումարով:

Այնուհետև փոխառության պայմանագիր կնքելը որպես վստահություն ձեռք բերելու միջոց օգտագործելով և գույքի սեփականատերերին այդ կերպ մոլորության մեջ գցելով՝ տարբեր քանակի և արժողության խոշոր եղջերավոր անասուններ գնելու շուրջ նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ գումարը երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարելու պայմանով։ Ապա ստանալով հիշյալ գույքը՝ խարդախությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է դրանք և վաճառել, գյուղացիներին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի հիշյալ բնակչուհին, պարզելով, որ երեք անձինք վաճառքի ենթակա տարբեր քանակի և արժողության սերմացու ունեն, այցելել է նրանց և պայմանավորվածություն ձեռք բերել դրանք գնելու շուրջ՝ գումարը մի քանի օրից վերադարձնելու պայմանով: Սակայն սերմացուն ստանալուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (15 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։

խարդախություն գյուղացիներ Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին