f

Անկախ

Հայկական «Արարատ» կոնյակը կամ ադրբեջանցիների հերթական սադրանքը


Ադրբեջանական պետությունը, հանձին МГИМО-ի շրջանավարտ Իլհամ Ալիևի, Հայաստանի դեմ տեղեկատվական պայքարում անընդմեջ սադրանքների նորանոր եղանակներ է կիրառում ու ծավալում: Եվ ամենից հաճախ դա անում է պատմության նենգափոխմամբ:

Ադրբեջանական քարոզչությունն այս անգամ որոշել է աչք գցել Ռուսաստանում և աշխարհում ամենահայտնի հայկական բրենդի՝ հայկական կոնյակի, ավելի ստույգ` նրա ավանդական խորհրդանիշի՝ Արարատ լեռան վրա:

Բաքուն սկսել է արտադրել «ադրբեջանական» կոնյակ՝ «Агрыдаг» անվամբ (Արարատի թուրքերեն անվանումն է՝ «Աղրը դաղ»):

Օրերս ինձ զանգահարեց գրծընկերս՝ ռազմական լրագրող Ալեքսանդրը: Նրա հետ մի ժամանակ աշխատել եմ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական ամսագրերից մեկում: Եվ նա ինձ պատմեց, որ խանութներից մեկում ցանկացել է հայկական կոնյակ գնել, և հանկարծ նկատել է ինչ-որ տարօրինակ շիշ: Պիտակի վրա պատկերված է եղել Արարատ լեռը, գրված՝ «Агрыдаг», ադրբեջանական կոնյակ…

Մտածեցի, որ դա կատակ է, բայց որոշ ժամանակ անց նա ուղարկեց լուսանկարը և տեղեկացրեց, թե որ խանութում է հայտնաբերել այդ կեղծիքը:

Հետաքրքրությունս դրդեց գնալ այդ խանութը, և գտա այնտեղ այդ տարօրինակ ադրբեջանական կոնյակը՝ «Агрыдаг» անվամբ… Վաճառողուհին թույլ տվեց ֆոտոսեսիա անել: Նա պատմեց նաև, որ այդ կոնյակի արտաքին տեսքը շատերին է մոլորության մեջ է գցում, նրանք կարծում են, թե դա հայկական է: Իրողությունն իմանալով՝ բոլորը վրդովվում են և դա համարում են լկտի խաբեություն: Ընդ որում, այդ կոնյակը թանկ արժի՝ մոտ 1800 ռուբլի: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, երբեք լավ կոնյակ արտադրողի համբավ չի ունեցել և երբեք չի վայելել սպառողների պահանջարկը:

Մանրակրկիտ զննելով շիշը՝ եկա հետևյալ եզրակացության:

Ադրբեջանական կոնյակի արտադրությունն ու մատակարարումը ռուսական շուկա քաղաքական և տնտեսական սադրանքի փաստ է, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի միլիոնավոր հայկական սփյուռքի, հայկական կոնյակի և նրա ամենահայտնի՝ «Արարատ» բրենդի դեմ:

Հայկական կոնյակի և նրա «Արարատ» բրենդի պատմությունը Ռուսական կայսրության, Խորհրդային Միության և Հայաստանի Հանրապետության պատմություն է: Եվ դրա նենգափոխումը հարկ է համարել Ադրբեջանի խարդախություն և լեգենդար պատմական բրենդի գողություն:

Հանուն ճշմարտության տեղեկացնենք, որ լեգենդար Երևանի կոնյակի գործարանի հիմնադիրը Ռուսական կայսրության ժամանակ հանրաճանաչ ռուս գործարար, «Ն. Լ. Շուստով և որդիներ» ընկերության հիմնադիր Նիկոլայ Լեոնտևիչ Շուստովն է: Հայաստանի, Մոլդովայի, Դաղստանի, Օդեսայի, մերձմոսկովյան Չեռնոգոլովկի գինեգործները պաշտում են Շուստովին ու նրա որդիներին և համարում են իրենց կոնյակի (և լիկյորի) արտադրության հիմնադիրը: Ընդ որում, դա մեծ պատիվ են համարում իրենց համար:

Պատմությունից հայտնի է, որ շուստովյան կոնյակը Ռուսական կայսրությունում արտադրում էին Երևանի, Օդեսայի և Քիշնևի կոնյակի գործարանները: Ֆիրմայի մասնաճյուղեր էին գործում Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Սմոլենսկում, Վարշավայում, Վիլնոյում (Վիլնյուս), Սամարղանդում, Փարիզում և Լոնդոնում:

Աշխարհում նշանավոր հայկական կոնյակը Երևանում սկսել են արտադրել 1887 թվականին: Իսկ համաշխարհային ճանաչում է այն ձեռք բերել ռուս գործարար Նիկոլայ Շուստովի համառության, համարձակության և խորամանկության շնորհիվ: Հայկական կոնյակի պատմությունը գրավիչ է և  հետաքրքրաշարժ միաժամանակ:

ԽՍՀՄ-ի քաղաքացիները բարձր էին գնահատում հայկական «Արարատ» կոնյակը և այն ընտիր նվեր էին համարում: Նրանք հաճախ էին ընծայում այն իրենց ընկերներին ու բարեկամներին:

Գրեթե քառորդ դար՝ 1941-1965 թթ. Խորհրդային Միությունից հայկական «Դվին» կոնյակը մատակարարում էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չեչիլին, որը շատ էր սիրում այդ ընտիր խմիչքը:

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Դևյատովի խոսքով,  խորհրդային (հայկական) կոնյակի առաջին խմբաքանակը Իոսիֆ Սատլինի անունից Ուինսթոն Չերչիլին է ուղարկվել 1941 թ.:

Արարատ լեռան պատմական լոգոտիպով կոնյակի արտադրությունը Ադրբեջանում և մատակարարումը Ռուսաստան համարում եմ քաղաքական սադրանք և պարզապես գողություն պաշտոնական Բաքվի կողմից: Դրա նպատակները կարող են խաթարել ազգամիջյան խաղաղությունը Ռուսաստանի Դաշնությունում:

Երբ ավարտում էի այս հոդվածը, ընկերներս ուղարկեցին հերթական ադրբեջանական սադրանքի լուսանկարը: Բաքվում սկսել են թողարկել «Ադրբեջան» կոնյակ, իսկ պիտակին պատկերված է քարտեզ, որում հայկական Սյունիքը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս…

Մի կողմից՝ պաշտոնական Բաքուն  «խաղաղության» մասին է հայտարարում, մյուս կողմից՝ այսպիսի քաղաքական և տնտեսական սադրանքներով ապացուցում է իր կեղծավորությունը, նենգությունն ու պետական սուտը:

Կարծում եմ՝ դա սադրանք է և վստահ եմ, որ շահագրգիռ կողմերը բողոք կներկայացնեն ՌԴ-ի համապատասխան պետական ատյաններին, որոնք թույլ են տվել այդ կոնյակի ներկրումը Ռուսաստան և վաճառքն այնտեղ:

Նման տնտեսական սադրանքների հետագա կանխարգելման համար անհրաժեշտ եմ համարում կիրառել ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) համապատասխան հնարավորությունները, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը:

Առաջարկում եմ նաև «Արարատ» բրենդի սեփականատերերին ազգային արժանապատվություն դրսևորել և հայցեր ներկայացնել համապատասխան դատարաններ:

Սույն հոդվածը համարում եմ իմ կողմից պաշտոնական դիմում Ռուսաստանի համապատասխան ատյաններին, որոնք զբաղվում են նման զանցանքների ու սադրանքների կանխմամբ:

Արամ Խաչատրյան

Հասարակական գործիչ, հրապարակախոս, ռազմական լրագրող, ՌԴ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ, Ռուսաստանի և Մոսկվայի ժուռնալիստների միության անդամ


Աղբյուրը ՝ Общество Русско-Арцахской дружбы

 

Հայաստան Ռուսաստան Ադրբեջան հայկական կոնյակ

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին