f

Անկախ

2024-ը հայտարարել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի. «Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ հայտարարությունը


2024-ը հայտարարել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ» հայրենասիրական կանչ»  ՀԿ-ն:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի՛հայրենակիցներ,

2023թ. մեր հիշողությունների մեջ կմնա որպես համազգային ողբերգության տարի. 9-ամսյա շրջափակման ու լիակատար պաշարման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի արդյունքում, չնայած համառ դիմադրությանը, ամբողջովին հայաթափվեց հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը:

2020թ. ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի,տարածքի զգալի մասի բռնազավթման հետևանքովԱրցախնունեցել է մարդկային, քաղաքական, ռազմական, նյութական ծանր կորուստներ, իսկ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը բնաջնջման՝ցեղասպանության սպառնալիքի տակ հայրենազրկեց շուրջ 120 հազար արցախցիների: Բաքվի իրականացրած հանցագործությունների ցեղասպանական բնույթը հաստատվել է ոչ միայն նշանավոր ցեղասպանագետների, այլև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Ավելին, նույն Ադրբեջանի հանցավոր արարքների ու քաղաքական ճնշումների արդյունքում Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մի մասը գտնվում է գերության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված ողջ բնակչությունը (շուրջ 150 հազար)ցրված է ամբողջ Հայաստանով: Տեղահանված արցախցիների մի որոշ մասն էլ ստիպված է եղել արտագաղթելու արտերկիր:

Արցախի իրենց հայրենակիցներին հարազատի պես են ընդունել և նրանց հոգսերի թեթևացմանը լծվել մայր հայրենիքի հարյուրավոր համայնքների տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Որոշ ծրագրեր իրականացվել են պետական մակարդակով, սակայն, դրա հետ մեկտեղ Հայաստանում տարատեսակ խմբեր և ուժեր փորձում են թույլ չտալ նոր իրավիճակում Արցախի պետական հաստատությունների ինքնակազմակերպումն ու քաղաքական ներուժի ձևավորումը՝ զուտ Արցախին վերաբերող խնդիրների առնչությամբ:

Երբեք հայկական իրականությունն այսքան պառակտված ու բաժանված չի եղել: Ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել որևէ ողջամիտ հայի և այս մտահոգությամբ էլ մենք դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհի բոլոր կողմերում, դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող բոլորհայրենակցական, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մեր բոլոր գործընկերներին. մենք իրավունք չունենք մոռացության տալու մեր ազատագրական պայքարի փառավոր էջերը, մեր հերոսներին, մեր պատմական տարածքները:Մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք նաև ամեն կերպ պահպանել ներքին ինքնակազմակերպման այն կառույցները, որոնք արդեն իսկ ունենք։ Դրանք առաջին հերթին համայնքներն են, ստեղծագործական միությունները, արհմիությունները, մշակութային խմբերը և այլն։

Բոլոր ժողովուրդների մոտ էլ լինում են ձախողումներ, պարտություններ ու անհաջողություններ, բայց այդպիսի պահերին ազգերն ավելի են համախմբվում իրենց վեհ նպատակների, ինչպես նաև պատմական անցյալի և ապագայի մասին իրատեսական գաղափարների շուրջ: Մենք պարտավոր ենք առաջ շարժվել միասնական, այսինք՝ շատերի համար ընդունելի օրակարգով, որի ցանկում, մեր պատկերացմամբ, կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն.

1. Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան ու մշտական բնակության վայրեր վերադառնալու նպատակը:

Այս խնդիրը միայն ու միայն արցախցիների և նրանց կողմից ընտրված օրինական իշխանությունների միջև քննարկումների և հայության բոլոր հատվածների հետ համախոհությամբ ընդունված որոշումների արդյունք կարող է լինել:Պետք է ձգտենք միջազգային կառույցների և ազդեցիկ դերակատարների շահագրգռվածությունն այս հարցում դարձնելու իր պատմական հայրենիքումանվտանգ և ապահով ապրելու հուսալի երաշխիքներ:

2. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված տեսանելի ու գործնական քայլեր:

Խոսքը՝ բնակության համար բավարար պայմանների և աշխատանքի նոր հնարավորությունների ստեղծման մասին է, և այդուղղությամբ համալիր միջոցառումների ու ծրագրերի գլխավոր հանձնառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Տեղահանված արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու միջազգային ծրագրերի ընթացքը և առանձին երկրների հատկացրած գումարներից ծախսերը պետք է թափանցիկ լինեն հանրության համար:

3. Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախի մշակութային, հոգևոր, նյութական արժեքների պահպանության խնդիրը:

Այս ուղղությունը կարող է դառնալ Սփյուռքի հայկական կազմակերպությունների և նրանց ներկայացմամբ՝ ոչ հայկական կառույցների հոգատար վերաբերմունքի և ցանցային գործունեության գլխավոր թեմաներից մեկը՝ Արցախ վերադառնալունախապայմանի տեսքով: Մեր վանքերն ու եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանատները, հարուստ պատմամշակութային ժառանգությունը չպիտի բաժին դառնան վանդալիզմի և կեղծարարության, դրանք պետք է ներառվեն միջազգային պաշտպանություն ապահովող կառույցների ցանկում:

Վերոնշյալ ուղղությունները միայն ընդհանրական պատկերն են այն առաջնահերթ անելիքների, որոնց մշակումն ու իրականացումը պահանջում են լուրջ և հետևողական ջանքեր հայության բոլոր հատվածների կողմից: Մեր համադրված աշխատանքով անհրաժեշտ է հավաքագրել ականատեսների վկայություններն ու փաստերը ևփաստաթղթերի, տեսանյութերի միջոցով դրանք ներկայացնել միջազգային դատական ատյաններ՝ հանցագործությունների մասին կազմված փաթեթների տեսքով:

2023թ. Արցախումմեր հայրենակիցները դիմավորելեն շրջափակման պայմաններում, բայց մեծ հույսերով, որ անկախ հանգամանքներից՝ ապրելու են իրենց նախնիների հողում՝ շարունակելով դարավոր ավանդույթները:

Մենք առաջարկում ենք, որ 2024թվականը հայության բոլոր հատվածները հայտարարեն «Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի» և ամեն ինչ ձեռնարկեն տեղահանված մեր հայրենակիցների կամքն ու վճռականությունը վերադարձնելու, Արցախի հանդեպ աշխարհասփյուռ հայության սերն ու վստահությունն ամրապնդելու և Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

կոչ ենք անում արցախյան համառությամբ, հետևողականությամբ հետամուտ լինելու այդ գործին՝ որպես գործունեության սկզբունք որդեգրելով «Արցախ վերադարձի մեր ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով» կարգախոսը։

Հայաստան Արցախի Հանրապետություն

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին